Մի պահ պատկերացրեք, որ հրեաները հրաժարվեին Հոլոքոստի հիշատակից՝ վախենալով, որ գերմանացիները կասեն՝ դուք էլ եք մեր նկատմամբ ցեղասպանություն իրականացրել. «Հրապարակ»

Փաշինյանն ասում է, որ ինքը պաշտոնապես հրաժարվում է «պատմական արդարության վերականգնման» ճանապարհից, որովհետեւ եթե մենք հիմա ասենք` Արցախում էթնիկ զտում է եղել, ադրբեջանցիներն էլ են նույն խոսույթը կիրառելու (թե ում են հայերն էթնիկ զտման ենթարկել` պարզ չէ): Եթե ասենք` ցեղասպանություն է եղել, հայելային սկզբունքով նրանք էլ են խոսելու իրենց ցեղասպանված լինելու մասին, եթե ասենք` վերադարձ, … Read more

Քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի համատեքստում

Մարտ 27,2026 11:08 Share ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի (FCC) նախագահ Բրենդան Քարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի համատեքստում։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է FCC–ի ունեցած փորձն ու ընդգծել համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այս ոլորտում Հայաստանի … Read more

Շոգը «լուռ է սպանում». որո՞նք են ամենամահաբեր եղանակային երևույթները

1995 թվականից ի վեր էքստրեմալ եղանակային երևույթները ամբողջ աշխարհում խլել են ավելի քան 832 հազար մարդու կյանք և հանգեցրել տրիլիոնավոր դոլարների տնտեսական վնասներ։ «Germanwatch» կազմակերպությունը, հիմնվելով կլիմայական ռիսկի ինդեքսի տվյալների վրա, վերլուծել է էքստրեմալ եղանակային երևույթներով պայմանավորված մահացության և տնտեսական վնասների մակարդակները💸։ 🔥Ջերմային ալիքներին բաժին է ընկնում ավելի քան 278 հազար մահ ամբողջ աշխարհում։ Բարձր … Read more

Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի օրերը՝ Հայաստանում

Հայաստանում մեկնարկել են Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի օրերը, որի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը. ելույթ են ունեցել Աջարիայի պետական «Բաթումի» անսամբլը և Բաթումիի պետական նվագախումբը։ Միջոցառմանը ներկա են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստան ժամանած Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձենի գլխավորած պատվիրակության անդամները, … Read more

Այս օրը ևս մեկ առիթ է՝ արժևորելու թատրոնի դերը հասարակության կյանքում․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Թատրոնի համաշխարհային օրը տոն է, որը միավորում է բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։ Թատրոնը, լինելով արվեստի ամենազգայուն ձևերից մեկը, միշտ արձագանքել է ժամանակի ընթացքին՝ արտահայտելով թե՛ հասարակության մտահոգությունները, թե՛ անհատի ներքին հակասությունները։ Ուստի, այս օրը ևս մեկ առիթ է՝ արժևորելու թատրոնի դերը հասարակության կյանքում, հիշելու … Read more

Թրամփն Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար սկզբնապես տվել էր 48 ժամ, այնուհետ՝ 5 օր, իսկ այժմ ևս 10 օրով հետաձգել է սպառնալիքի ժամկետը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում արած գրառմամբ արդեն երկրորդ անգամ հետաձգեց Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարված հասցնելու սպառնալիքը։ Հիշեցնեմ, որ նա Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար սկզբնապես տվել էր 48 ժամ, այնուհետ՝ 5 օր, իսկ այժմ ևս 10 օրով հետաձգել է սպառնալիքի ժամկետը։ Իրականում Հորմուզի նեղուցը ռազմական ճանապարհով բացելու համար … Read more

Մեր երկրում թուրքական հրահանգների կատարումը շատ բարձր մակարդակի վրա է, ողջ իրականությունը սա է. Կիմ Բալայան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանն է։ – Պարոն Բալայան, ներքաղաքական պրոցեսներին հետեւո՞ւմ եք։ Երկիրը մտել է նախընտրական փուլ, իշխանությունը մարզեր է այցելում, շրջում Երեւանում, խոստումներ տալիս, հաճախ կոնֆլիկտի մեջ մտնում քաղաքացիների հետ, քանի որ անգամ տարրական հանդիմանություն չեն հանդուրժում․․․․ – Որեւիցե կասկած կա՞, որ գործ ունենք մեծագույն խաբեբայի, ստախոսի հետ, ով 8 տարի … Read more

Զինկոմիսարիատ էր ներկայացվել հիվանդության մասին կեղծ փաստաթուղթ. մի խումբ անձինք օժանդակել էին զորակոչից խուսափելու փորձին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն զորակոչից խաբեության եղանակով խուսափելու փորձ կատարելու նպատակով՝ 2024 թվականի ապրիլի 29-ին Կոտայքի մարզի զինկոմիսարիատ է ներկայացրել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված՝ իր՝ իբր պարբերական հիվանդությամբ տառապելու վերաբերյալ կեղծ … Read more

Բացահայտվել են խոշոր չափերի` 113 մլն կանխիկ արտարժույթի ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում, ուժեղացրել է օդային և ցամաքային սահմաններով ՀՀ տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների շրջանառության վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։ Մասնավորապես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որոշ քաղաքացիներ … Read more

Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, սպասում ենք հարաբերությունների խորացմանը. Անտոնիո Կոշտա

«Ֆակտոր». Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին, կներկայացնեն ԵՄ-ն 2026 թվականի մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովում: Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մաաին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Գագաթնաժողովից առաջ Կոշտան և  ֆոն դեր Լեյենը կմասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, որը տեղի կունենա 2026 … Read more