ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի (FCC) նախագահ Բրենդան Քարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի համատեքստում։
Դեսպան Մկրտչյանը կարևորել է FCC–ի ունեցած փորձն ու ընդգծել համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այս ոլորտում Հայաստանի ունեցած ներուժը, ենթակառուցվածքների և տեխնոլոգիական զարգացման գործընթացում սահմանված առաջնահերթությունները:
Դիտարկվել են հաղորդակցության ոլորտում լավագույն փորձի փոխանակման, ոլորտային փոխայցերի իրակացման և համագործակցության ինստիտուցիոնալացման հնարավորությունները։
ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)