Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, սպասում ենք հարաբերությունների խորացմանը. Անտոնիո Կոշտա

«Ֆակտոր». Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին, կներկայացնեն ԵՄ-ն 2026 թվականի մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովում: Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մաաին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Գագաթնաժողովից առաջ Կոշտան և  ֆոն դեր Լեյենը կմասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, որը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում։

Նշվում է, որ ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը կկենտրոնանա երկկողմ հարաբերությունների ամրապնդման վրա, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Առաջնորդները կքննարկեն նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կապի և բարգավաճման ապահովման հետ կապված առաջընթացը, ինչպես նաև ներկայիս համաշխարհային մարտահրավերները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները։

«Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է, և մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը մեր առաջին գագաթնաժողովի միջոցով։ Միավորված լինելով ընդհանուր արժեքներով, միջազգային իրավունքի և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ նվիրվածությամբ՝ այս կարևոր իրադարձությունը կնշանակի կարևոր ներդրում Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, կապի և բարգավաճման գործում»,- նշել է Կոշտան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment