«Բոլոր թոշակառուների հետ պայմանավորվածություն կա, որ ՔՊ-ին են ընտրելո՞ւ։ Չկա, չէ՞։ Դա ընտրակաշառք չի»․ Դանիել Իոաննիսյան

«Գիտեք, քաղաքական հայտարարություն է, էլի․․․ մաֆիոզները-չմաֆիոզները․․․ Դե հիմա, պայմանական նախարարին պարգեւավճար տալը, էդ միջո՞ց է, որպեսզի էդ նախարարն ընտրի ՔՊ-ի՞ն։ Ենթադրենք, ՔՊ-ական նախարարը պարգեւավճար ստացավ, որ պարգեւավճար չստանար, չէր ընտրելո՞ւ ՔՊ-ին․․․ ոնց որ, մի քիչ․․․»,- խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Լրագրողի հարցը վերաբերում էր պետական ապարատում բարձր … Read more

Նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

2026 թվականի մարտի սկզբին մամուլում տեղեկատվություններ էին հրապարակվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանը Թոխմախի գերեզմանատան տարածքից փորձել է վերցնել նախապես տեղադրված փաթեթ, որի մեջ, ըստ նախնական տեղեկությունների, եղել է թմրամիջոց։ Նշվածի համատեքստում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ քննչական կոմիտեին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել հետևյալի մասին․ … Read more

Սինանյանի, Սելինա Դողանի և Ստամբուլի Մխիթարյան վարժարանի տնօրենի հանդիպմանը քննարկվել են պոլսահայ համայնքի խնդիրները

Ապրիլ 07,2026 16:27 Share Ապրիլի 6-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սելինա Դողանին և Ստամբուլի Մխիթարյան վարժարանի տնօրեն Գարեգին Տեր-Պարսամյանին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող՝ Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները։ Քննարկվել են պոլսահայ համայնքի մասնակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է … Read more

«Դուք խաղում եք հականիկոլ, բայց տներում վեր եք ընկել, Նիկոլի դաշնակիցներ». Հայրիկյան

Կուսակցությունների մասին օրենքի խախտման դեմ բողոքող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր սակավաթիվ թիմակիցներով այսօր կրկին կառավարության շենքի առջև էր։ Նա հրավիրել էր նաև այլ քաղաքական ուժերի, սակայն, ինչպես միշտ, միայն ԱԻՄ-ականներն էին հավաքվել։ Լրագրողներից մեկը Հայրիկյանից հետաքրքրվեց՝ ինչու են սակավաթիվ, ինչու իրենց ոչ մեկը չի միացել, արդյոք դա նշանակում է, որ իրենց լուրջ չեն վերաբերում։ … Read more

Միայն կրթելն ու ոգեշնչելը բավարար չեն։ Մեզ պետք են հիմնարար փոփոխություններ. Լիանա Մանուկյան

«Հայուհի» կանանց կենտրոն ՀԿ-ի հիմնադիր նախագահ Լիանա Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը «Որտեղ կինը ուժ է, իսկ արժեքները՝ ուղեցույց». այս նախադասությունը տարիներ շարունակ եղել է ոչ միայն «Հայուհի» կենտրոնի կարգախոսը, այլև իմ կյանքի դավանանքը։ Բայց եկեք անկեղծ լինենք՝ հայկական իրականության մեջ կնոջ ուժը հաճախ սահմանափակվել է միայն տան պատերով կամ լռությամբ, իսկ արժեքները՝ զոհաբերությամբ։ Ես հավատացած եմ, … Read more

Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի՝ 1368 քմ մակերեսով հողամասի՝ 2008 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Դատարանը 2026 թվականի մարտի 31-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի … Read more

«Մերժեցինք տնային կալանքում գտնվող անձանց քվեարկության իրավունքն իրացնելու առաջարկը»․ ՔՊ-ն ԸՕ աղմկահարույց փոփոխությունն ամբողջությամբ ընդունեց

Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ խմբակցությունը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագծի համահեղինակ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ ««Հայաստան» խմբակցության կողմից առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում առաջարկություն էր ստացվել այն մասին, որ օրենքում սահմանենք, թե տնային կալանքում գտնվող անձանց քվեարկության իրավունքն ինչպես պետք է ապահովվի։ «Պարոն Մինասյանն առաջին ընթերցման … Read more

Տեսալսողական մեդիան ազատ է, մենք՝ թափանցիկ, հաշվետու եւ անաչառ. Տիգրան Հակոբյան

ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաեւ Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, հիմնական զեկուցողն էլ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էր: Նա ասաց, որ համագործակցել են Արդարադատության նախարարության եւ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի հետ, արվել են մի քանի տեխնիկական շտկումներ, ու մեկ բովանդակային փոփոխություն են առաջարկում … Read more

Գորայքում առանց թույլտվության քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

Ապրիլ 07,2026 17:14 Share ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցները Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի վարչական տարածքի տարբեր հատվածներում՝ առանց համապատասխան թույլտվության, իրականացրել են քարի արդյունահանում՝ պետությանը պատճառելով 7 մլն 349 … Read more

«Ութը տարի չկատարված ծախսերը կատարվում են ընտրություններից մի քանի ամիս առաջ, դա իշխող ուժի օգտին կատարված պետական կաշառատվություն է»

«Ընտրակաշառք տալը, վերցնելը, ստանալը, խոստանալը քրեորեն պատժելի է։ Կրկնում եմ՝ ընտրակաշառք, նվեր, խոստում՝ քրեորեն պատժելի է վերցնողի համար և տվողի համար»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Իհարկե, կաշառք տալը, խոստանալը, վերցնելը հանցագործություն է։ Հետևաբար, ես կոչ եմ անում հրաժարվել կաշառքի խոստումներ լսելուց, կաշառք վերցնելուց, մանավանդ այն … Read more