«Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի». Արամ Վարդևանյան

Ապրիլ 07,2026 20:33 Share Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում նշում է․ «Սիրելի հայրենակիցներ, Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որոշ հանգամանքներ եմ ներկայացրել: Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի: Իրավունքը պետք է գերակայի… Աստված պահապան մեր ժողովրդին»։   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» … Read more

Այլ կերպ ոչ փրկություն, ոչ ազատագրություն չի՛ կարող լինել, բացի ճշմարտությանը ու արդարությանը այո ասելով. Բագրատ սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ֆեյսբուքյան գրառումը «Այսօր աղջնակ Մարիամի վճռական ու հերոսական ԱՅՈ-ն նրան դարձրեց Աստվածամայր, իսկ ինձ և ձեզ պարգևեց մեր Փրկչին: Առանց այդ ԱՅՈ-ի մենք զրկված կլինեինք մեր Ստեղծողին որպես մեր Ընկերն ու Բարեկամը, Եղբայրն ու Հերոսը տեսնելու հնարավորությունից: Թող ձեր ԱՅՈ-ն ևս ձեր ընտանիքներում և մեր հասարակության … Read more

«Եթե հողամասը, որի վրա կառուցված է շենքը, մնաց Գրողների միության սեփականությունը, բնականաբար, շարունակվելու է նրա սեփականության իրավունքը շենքի նկատմամբ ևս». փաստաբան

ՀՀ վարչական դատարանում դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ կայացավ ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի և երրորդ անձ ՀՀ գրողների միության հերթական դատական նիստը։ Քննության առարկա է սեփականության իրավունքի պետական գրանցումը Բաղրամյան 3 հասցեում գտնվող ԳՄ վարչության շենքի հետ կապված։ Գրողների միության ներկայացուցչի դիտարկմամբ՝ դատախազությունը ժամկետը բաց է թողել։ Դրանով պայմանավորված՝ նորից ներկայացվել է փաստական … Read more

«Ադրբեջանական վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը»

Այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնին, ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը։ Սա պարզապես մշակութային կորստի հերթական դեպք չէ։ Սա հետևողական քաղաքականության մաս է՝ ուղղված հիշողության, ինքնության և ներկայության վերացմանը՝ այն, ինչ կարելի է բնութագրել որպես «հայրենիքի ջնջում»։ Մոր և մանկան կերպարը՝ որպես կյանքի, շարունակության և հույսի համամարդկային … Read more

«ԱՄՆ-ի ու նրա գործընկերների հետ այնպես կվարվենք, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները տարիներով կզրկվեն տարածաշրջանի նավթից ու գազից». ԻՀՊԿ

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ եթե ԱՄՆ բանակը «հատի կարմիր գծերը, ապա Իրանի պատասխանը կլինի տարածաշրջանի սահմաններից դուրս»։ 📍«Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակում սկսողը մենք չենք եղել ու չենք լինի, բայց չենք վարանի համարժեք պատասխան տալ քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ոտնձգություններին։ 📍Մենք ԱՄՆ-ի ու նրա գործընկերների հետ այնպես կվարվենք, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները տարիներով կզրկվեն տարածաշրջանի նավթից … Read more

Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավորվում են ԱԲ կամ այլ թվային լուծումներով ստեղծված սինթետիկ բովանդակությունը մակնշել հատուկ տեսանելի պիտակով

ՀՀ ազգային ժողովի ապրիլի 7-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ կառավարության ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 6: Օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Առաջարկվող կարգավորումներով տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավորվում են … Read more

Ինչի՞ մասին է ընտրական օրենսգրքի այսօրվա փոփոխությունը. Թագուհի Ղազարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան գրառումը Ինչի՞ մասին է Ընտրական օրենսգրքի այսօրվա փոփոխությունը։Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրության 89-րդ հոդվածը սահմանում է․ «Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով»։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Անկախության տարիներին Հայաստանում ձևավորվել էր միջավայր, որի ընդհանուր նկարագիրը խտացված կարելի է ձևակերպել այսպես․ քաղաքական ընտրությունների ժամանակ քաղաքացիները ընտրում էին ոչ թե քաղաքական … Read more

ՍԴ-ն մերժել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքի քրեականացման սահմանադրականության հարցի քննարկումը. «Փաստինֆո»

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները դիմել են ՍԴ՝ վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի՝ (հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը) սահմանադրականությունը։ Դիմումատուն ընդգծել է, որ տվյալ հոդվածում հանցակազմի սուբյեկտային կազմը հստակ չէ և չի բավարարում որոշակիության պահանջները, ինչպես նաև սահմանված են որոշակի արարքներ, որոնք դուրս են հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքի խախտման սահմաններից: Դիմումատուն գտնում … Read more

Զորի Բալայանն իր բեղմնավոր գործունեությամբ միշտ կանգնած է եղել Արցախի ժողովրդի կողքին. Աշոտ Դանիելյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի ցավակցական ուղերձը Զորի Բալայանի մահվան կապակցությամբ  «Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արցախի հերոս Զորի Բալայանի ընտանիքին, հարազատներին և պայքարի ընկերներին՝ կրած ծանր կորստի համար։ Զորի Բալայանը, որպես մտավորական և հասարակական գործիչ, եղել է արցախյան շարժման ակունքներում։ Իր բեղմնավոր գործունեությամբ միշտ կանգնած է … Read more

Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի հետ՝ «Հայաստանում չափազանց շատ է ժողովրդավարությունը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում՝ Կրեմլում, ապրիլի 1-ին տեղի ունեցավ անսովոր զրույց։ 23 րոպե տևողությամբ հանդիպումը տեսագրվեց և հրապարակվեց, ներառյալ երկու կողմերի հայտարարությունները։ Տարօրինակ է, որ հանդիպման ժամանակ Փաշինյանն իր կրծքին կրում էր իր ասած «իրական Հայաստանի» քարտեզը։ Որևէ խելամիտ ղեկավար նման հանդիպման ժամանակ սեփական երկրի քարտեզը չէր կրի։ … Read more