Ապրիլի 6-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սելինա Դողանին և Ստամբուլի Մխիթարյան վարժարանի տնօրեն Գարեգին Տեր-Պարսամյանին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող՝ Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները։ Քննարկվել են պոլսահայ համայնքի մասնակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքային առկա խնդիրներին։
Զրուցակիցները կարևորել են Հայաստան–Սփյուռք կապերի շարունակական զարգացումն ու խորացումը՝ ընդգծելով զբոսաշրջային այցելությունների խթանման և պոլսահայ համայնքի՝ հայրենիքի օրակարգին առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)