Ո՞ւմ կտային իրենց ձայնը քաղաքացիներն ընտրություններում․ հարցում

https://arm.sputniknews.ru/20260407/um-ktajin-irenc-dzajny-qaghaqacinern-yntrutjunnerin-svocharcum-100727364.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65972849_89:0:1513:1068_1920x0_80_0_0_ec48c18fa79b492f0e431e3fed278856.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ազգային ժողովի ընտրություններ, հարցում

ազգային ժողովի ընտրություններ, հարցում

Բաժանորդագրվել

Իշխող ուժը և որոշ այլ առանցքային խաղացողներ այս ամիսների ընթացքում բարելավել են իրենց վարկանիշը:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական ուժերի վարկանիշում պահպանում է առաջատարի դիրքը։ Այս մասին են վկայում «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության մարտին արված հարցումները։

Ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է մարտի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 1001 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։

«Հարցման արդյունքների համաձայն, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, ապա 24,3%-ը կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, որին հաջորդում է «Ուժեղ Հայաստանը»՝ 13,4%-ով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է «Բարգավաճ Հայաստանը»՝ 7,9%-ով: Երկրորդ նախագահի «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 5,5 %-ը, ևս 3,1%-ը սատարել է «ԴՕԿ» կուսակցությանը (Վարդան Ղուկասյան)»,- նշեց Նավասարդյանը։

Վերջին մի քանի ամսվա ընթացքում քաղաքական առանցքային դերակատարները բարելավել են իրենց վարկանիշը: Այսպես, դեկտեմբերյան հարցման ժամանակ ՔՊ–ի օգտին պատրաստ էր քվեարկել 16,5%-ը, Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի օգտին՝ 7,2 %-ը, Գագիկ Ծառուկյանի կուսակցության օգտին՝ 4,5 տոկոսը։ Այդ հարցումից հետո իրավիճակը փոքր-ինչ վատթարացել է «Հայաստան» դաշինքի համար. դեկտեմբերին աջակցության մակարդակը 6,8 տոկոս էր:

Խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը պատրաստ է մասնակցել 51,9 %-ը, ևս 8,6 %-ը շատ հավանական է համարել մասնակցությունը, իսկ 9,5 տոկոսը նշել է, որ միանշանակ չի մասնակցելու։ Նավասարդյանը կարծում է, որ հասարակության մեջ նման տրամադրությունները բարձր մասնակցության հույս են տալիս։

Խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:

Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։

Leave a comment