Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգությունը կհրատարակվի 25 հատորով

«Գրքային դիվանագիտություն» ծրագրի շրջանակներում Մոսկվայի «Կնիժնի Միր» հրատարակչությունը վերջերս հրատարակել է հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Հրատարակված դաշնամուրային ստեղծագործություններ» ժողովածուի առաջին հատորը։ Ականավոր կոմպոզիտորի Հիշատակի հիմնադրամը և «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը 20-րդ դարի «վերջին մեղեդիահարի» ժառանգության հիմնարար գիտական վերաիմաստավորման հիմքն են դնում՝ նրա ծննդյան 105-ամյակի առթիվ մեկնարկելով խոշոր գիտական, հրատարակչական նախագիծ․ մաեստրոյի ստեղծագործությունների առաջին՝ ամբողջական ժողովածուն … Read more

Ձեզ որ մատչելի հայերենով ասում ենք, իշխանության ապօրինի պահանջները մի սպասարկեք, չեք լսում. Մարինե Ֆարմանյանն՝ իրավապահներին

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը գրում է. «ՀՀ Վճռաբեկ Դատարանը որոշել է փաստաբանների մուտքը խոչընդոտելու գործով գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։ 1. Ցանկացած վայր, որտեղ սահմանափակվում է անձի ազատ տեղաշարժը, համարվում է անազատության վայր։ 2. «Պաշտպան-վստահորդ» հարաբերությունները կախված չեն քննիչի որևէ վարութային արձանագրումներից։ 3. Վստահորդներին անազատության վայրում տեսակցելու իրավունքի խոչընդոտումը պետք է գնահատական ստանա … Read more

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալների կալանքը ևս երեք ամսով երկարաձգվեց

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ այսօր Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդեց մեղադրյալների խափանման միջոց կալանքը երկարաձգել ևս երեք ամսով։ «Գտնում եմ, որ Գևորգ Հարությունյանի նկատմամբ դատարանի՝ հունվարի 26-ին կայացված որոշման համար հիմք հանդիսացած վարույթի ընթացքին խոչընդոտելու, նոր հանցանք կատարելու ու փախուստի ռիսկերը դեռևս … Read more

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հանցավորության կանխարգելման մեխանիզմներին

Ապրիլի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է «Ապատեղեկատվություն և փաստեր․ հանրային ընկալումները ՆԳ նախարարության և Ոստիկանության շուրջ» խորագրով սեմինար-քննարկմանը։ Միջոցառմանը մասնակցել են շուրջ 25 զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար՝ ընդգծելով, որ նման ձևաչափով բազմակողմ քննարկումները հնարավորություն են տալիս ոչ միայն վերհանել խնդիրներ, այլև ներկայացնել … Read more

Գագիկ Ծառուկյանն իրավունք չունի հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին, տարիքը թույլ չի տալիս․ Արայիկ Հարությունյան

«Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և Գագիկ Ծառուկյանն իրավունք չունի այլևս հավակնելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին։ Հիմա իրենք փորձում են այսպիսի հնարքներով՝ ընտրական և քաղաքական այս թեժ փուլում անցկացնել այդ ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որպեսզի ինքը ևս չորս տարի ղեկավարի ՀԱՕԿ-ը»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար … Read more

Սամվել Կճոյանի փաստաբանը արագացված դատաքննություն իրականացնելու միջնորդություն ներկայացրեց

Ապրիլ 15,2026 19:15 Share ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Սամվել Ռուբենի Կճոյանի, երրորդ անձ՝ Երևան համայնքի Սուրբ Աբգար թագավորի փողոցի 77/2 հասցեում գտնվող 8250,25 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջի մասին դատական նախորդ նիստը հետաձգելուց հետո նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը հրապարակած ակտով մերժել էր Սամվել Կճոյանի պաշտպանի կողմից ներկայացված վաղեմության հայցի կիրառման միջնորդությունը։ Այսօրվա … Read more

Քննարկվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ փոփոխությունները

Սույն թվականի ապրիլի 15-ի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ փոփոխությունները, որոնք միտված են մատակարար կազմակերպության կողմից բաժանորդներին ծանուցման եղանակներին և նոր կառուցվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի՝ մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման հարաբերություններին։ ✅ Վերջին տարիներին կառուցապատման … Read more

Ես ոչ խնդիր եմ ունեցել Վալոդյայի, ո՛չ էլ Կարենի հետ․ առավել ևս վրեժխնդրության ցանկություն չի եղել․ Նարեկ Օհանյան

«Ամենաառաջին օրվանից, երբ այդ հանցանքը կատարվեց, իմ այնտեղ չգտնվելը, տանը լինելը մարդկանց կողմից հաստատվել է։ Հետո մի հատ սցենար գրվեց, ու այդ սցենարով որոշվեց, որ ես…»,- այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում ասաց մեղադրյալներից Նարեկ Օհանյանը։ Նա իր այս հայտարարությունն արեց … Read more

«Նրանք, ովքեր ուզում են խաթարել ՀՀ-ՌԴ բարեկամությունն ու եղբայրությունը, էդ մարդիկ պարզապես ինոստրաննի ագենտ են»․ Նիկոլ Փաշինյան

«ՀՀ-ՌԴ հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են։ Նայեք ՀՀ-ի և ՌԴ-ի ղեկավարների հանդիպման դինամիկան և համեմատեք նախորդող շրջանների հետ։ Էս ձևաչափով լիարժեք աշխատանքային կապի մեջ եմ ՌԴ նախագահի և ՌԴ կառավարության ղեկավարի հետ, ինչը առանձնահատուկ բովանդակություն է տալիս»,- խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ … Read more

«Հաճախ ուղերձներ են մշակում՝ Ցեղասպանության ցավը, Թուրքիայից վախերը, պատերազմի հիշողությունները շահարկելով». Գայանե Աբրահամյան

«Ինչքան ավելի շատ մոտենանք քարոզարշավին, այնքան վիրավորանքներն ավելին են լինելու: Սրա պատճառը եւ ատելության խորացումն է հասարակության, եւ ներհասարակական հարաբերությունների, որը քաղաքական գործիչների ուղերձների հետեւանքն է: Բեւեռացումը բավական ծայրահեղ դրսեւորումներ է ունենում, եւ եթե դրանց մեջ մնանք միայն խոսքի մակարդակում, ես թերեւս կհամարեմ, որ հաջողել ենք գոնե վերբալ բախումների տիրույթում մնալու հարցում: Ես միտումներ եմ … Read more