Հավաքին Լոռու մարզի մի շարք բնակիչների մասնակցությունն ապահովելու համար նրանց նյութապես շահագրգռել են՝ խոստացված գումարից 3000-ական դրամ տրամադրելով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակում կատարված ապացուցողական, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության հետ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն իր գործողություններով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող … Read more

ՀՀ կառավարությունը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսում․ կդիմեն Սահմանադրական դատարան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն կտա Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին։ Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացումը ՀՀ Ազգային ժողովի կողմից: Կառավարությունը նախատեսում է կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանի կողմից կանոնադրությամբ ամրագրված … Read more

Տգետ ճառերի հասցեատերը «ժողովուրդն» է

Փաշինյանը վերջերս ելույթ է ունեցել Ակադեմիայում` գիտնականների առաջ: Ինչպես միշտ՝ ոչ այնքան գրագետ, կենցաղային մակարդակով, «ժողովրդական»՝ թե՛ բովանդակության, թե՛ բառամթերքի առումով: Ակադեմիկոսները լրջորեն գլուխները տմբտմբացնում էին՝ ձեւ անելով, թե շատ խորիմաստ մտքեր են լսում: Դե, պարզ է, եկել էին նրանք, ովքեր այսպես թե այնպես կախում ունեն կառավարությունից: Այս մտքերի կարճ ամփոփումն էր հետեւյալ պնդումը. «Գիտության … Read more

Ադրբեջանը Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմը շարունակում է, և դա անում է ՀՀ իշխանությունների ու ՔՊ-ական քարոզիչների միջոցով. «ՉԻ»

Ադրբեջանը Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմը շարունակում է, և դա անում է ՀՀ իշխանությունների ու ՔՊ-ական քարոզիչների միջոցով։ Լավ, հասկացանք, տեղի է ունեցել պատերազմ, այդ պատերազմում մենք պարտվել ենք ու ստիպված ենք համակերպվել որոշ իրողությունների հետ։ Բայց ուշադրություն դարձրեք՝ Նիկոլն ու իր արսենթորոսյանակերպ զանգվածն իրենց պահում են ոչ թե որպես պարտված կողմի ներկայացուցիչներ, … Read more

Ահա այս պայմաններում Հայաստան է ժամանում Ադրբեջանի բարձրաստիճան պատվիրակությունը, որը ոչ այլ ինչ է, քան նվաճող երկրի իշխանների այց սեփական վասալներին. «168 ժամ»

ՔՊ-ական իշխանությունը, որ հատկապես վերջերս մասնագիտացել է պատերազմներից առանձնապես «հիբրիդայինի» գծով, առավոտից երեկո իրեն պատռելով՝ անհասցե «հիբրիդային պատերազմի» թիրախի դեմ պայքարելու մասին, ծպտուն չի հանում Արցախում Ադրբեջանի կողմից ոչնչացվող հայկական մշակութային, պատմական ժառանգության վերաբերյալ։ Ավելին՝ ՔՊ-ականներից ամենագլխավորը վերջերս պաշտոնապես հավաստիացրեց, որ շարունակելու է ծպտուն չհանել, իսկ մեկ այլ՝ ոչ այնքան գլխավոր, բայց ադրբեջանամետության գծով զգլխիչ … Read more

1000 խոշոր հարկատուներից 827-ը, այսինքն՝ 82,7 տոկոսը, գրանցված է մայրաքաղաքում, իսկ այդ ընկերությունների կողմից մուծված հարկերը կազմում են ընդհանուր հարկային մուծումների 84,26 տոկոսը. «Փաստ»

Այն փաստը, որ երկրի 1000 խոշոր հարկատուներից 827-ը, այսինքն՝ 82,7 տոկոսը, գրանցված է մայրաքաղաքում, իսկ այդ ընկերությունների կողմից մուծված հարկերը կազմում են ընդհանուր հարկային մուծումների 84,26 տոկոսը, վկայում է տնտեսական գերկենտրոնացման մասին։ Այս թվերը՝ որպես վիճակագրական ցուցանիշներ, արտացոլում են այն համակարգային անհավասարակշռությունը, որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում, և որը շարունակում է խորանալ՝ ստեղծելով ամբողջ մի … Read more

Փաշինյանն այսօր ամեն ինչ անում է, որ Հայաստանը դարձնի գերտերությունների բախման կենտրոն. Սամվել Կարապետյան

Խոսելով Պուտին-Փաշինյան վերջերս կայացած հանդիպման մասին, երբ ՌԴ նախագահն ակնհայտորեն աջակցություն հայտնեց իրեն, ինչպե՞ս է գնահատում այդ աջակցությունը, Սամվել Կարապետյանը հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին ասաց. «Հայաստանի քաղաքական դաշտի ապօրինությունների մասին այսօր գիտեն ամբողջ աշխարհում։ Մեր մասին ասում ու գրում են Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում։ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով դրա մասին ասվեց։ Բայց դա չի նշանակում, որ մենք դիրքորոշում պետք … Read more

«Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնության շրջանակում տեղի են ունեցել ֆլեշմոբեր մայրաքաղաքի տարբեր վայրերում

«Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնության շրջանակում տեղի են ունեցել ֆլեշմոբեր Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում: Պարի միջազգային օրվա ամփոփումը տեղի է ունեցել Ազատության հրապարակում: Հյուսիսային պողոտայում կայացած ֆլեշմոբին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նշենք, որ նախաձեռնությանը միացել են շուրջ 4000 պարողներ:   ՀՀ կրթության, գիտության, … Read more

«Կալանքի պայմանում նույնպես հեշտությամբ կարելի է հաղթել Փաշինյանին». Սամվել Կարապետյան

Ապրիլ 29,2026 23:54 Share Որտեղի՞ց այդքան վստահություն, որ հունիսի 7-ի ընտրություններում Սամվել Կարապետյանը միանշանակ հաղթելու է Փաշինյանին։ Հարցումնե՞րն են դա ասում, սոցիոլոգիա՞ն, թե այլ բան։ Առավել ևս, որ տնային կալանքում է և ժողովրդի հետ ուղիղ շփվելու հնարավորություն էլ չունի հարցին Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Մեզ վստահություն ներշնչում է մեր ժողովուրդը, վստահություն ներշնչում են բոլոր հարցումները, Փաշինյանի … Read more

ԵՄ-ն ողջունում է Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը

ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը, որի նպատակն էր առաջ մղել երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման գործընթացը: Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում պահպանվող դինամիկան արտացոլում է տարածաշրջանում ձևավորվող ավելի լայն դրական միտումները, ինչն էական է տևական խաղաղության և կայունության հաստատման համար: ԵՄ-ն խրախուսում է երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը: Գործարկվելուց … Read more