Թրամփը հրահանգել է բազմապատիկ պատասխան տալ Իրանի կողմից ամերիկացի զինծառայողի յուրաքանչյուր սպանության համար

Քաղաքականություն

Թրամփը հրահանգել է բազմապատիկ պատասխան տալ Իրանի կողմից ամերիկացի զինծառայողի յուրաքանչյուր սպանության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից ամերիկացի զինծառայողի յուրաքանչյուր սպանության համար Թեհրանը բազմապատիկ գին կվճարի։ Թրամփն այս մասին գրել է Truth Social հարթակում։

«Ամեն անգամ, երբ Իրանը սպանում է ամերիկացի զինծառայողի, այդ սպանության համար բազմապատիկ գին է վճարելու»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ համապատասխան հրահանգը փոխանցվել է պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին, Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնին և ԱՄՆ զինուժի բոլոր հրամանատարներին։ 

Leave a comment