«Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնության շրջանակում տեղի են ունեցել ֆլեշմոբեր Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում:
Պարի միջազգային օրվա ամփոփումը տեղի է ունեցել Ազատության հրապարակում:
Հյուսիսային պողոտայում կայացած ֆլեշմոբին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նշենք, որ նախաձեռնությանը միացել են շուրջ 4000 պարողներ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: