Վիգեն Քոչարյանի հրաժարականի դիմումն ընդունվել է

ԲԴԽ-ն որոշում է ընդունել, որով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները «համարվում են դադարած»: Ըստ ԲԴԽ որոշման՝ հրաժարականի դիմումը Քոչարյանը ներկայացրել է սեպտեմբերի 3-ին, եւ այսօր այդ դիմումի համաձայն որոշում է ընդունվել: 54-ամյա Վիգեն Քոչարյանը 2015-2019թթ. զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը: 2019-2024թթ. եղել է ԲԴԽ անդամ: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» … Read more

Կարպիս Փաշոյան. «Անհամաձայնության ձևերից մեկը քաղաքացիությունից հրաժարվելն է»

Պատմաբան, հրապարակախոս, լրագրող Կարպիս Փաշոյանի ՖԲ գրառումը. Հրաժարվել քաղաքացիությունից չի նշանակում հրաժարվել հայրենիքից, ժողովրդից և ընդհանրապես հայկականությունից։ Դա ընդամենը բողոքի ակցիա է ընդդեմ պետության և կառավարող ռեժիմի, ինչը շատ նորմալ, տարածված քաղաքացիական վարքագիծ է։ Աշխարհում շատ հայտնի օրինակներ կան, երբ անհատը կա՛մ ինքն է հրաժարվում իր երկրի քաղաքացիությունից, կամ էլ պետությունն է զրկում նրան այդ … Read more

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել է. shamshyan.com

Սեպտեմբեր 07,2026 19:31 Share Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Շահումյան գյուղի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Վաչե Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Գրիգոր Ա.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վարորդը փախուստի … Read more

Արեգնազ Մանուկյան.«Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ»

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՖԲ էջը հրապարակել է Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ-ից Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Թևանյանի և իմ դեմ շինծու գործով առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ կալանքիս ժամկետը լրանալու նախորդ օրը, ինչը նշանակում է, որ միտումնավոր այնպես ձգձգեցին գործընթացները, որ երկամսյա կալանքի մինչև վերջին օրը հնարավորություն չունենամ թեկուզ մեկ … Read more

2021-ին «Հանրապետություն» կուսակցության, 2026-ին՝ ՔՊ-ի ցուցակով․ նախընտրական ի՞նչ իրավիճակ է Թումանյան համայնքում

Սեպտեմբերի 2-ից մեկնարկել է սեպտեմբերի 27-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավը։ Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսված Թումանյան, Արզնի, Ֆերիկ, Լերմոնտովո համայնքներում։ ԿԸՀ կայքի համաձայն՝ այս համայնքներից միայն Թումանյան համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Թումանյան համայնքի գործող ղեկավար Սուրեն … Read more

«Ռուսական ռազմաբազան զսպաշապիկ է Թուրքիայի նկրտումների դեմ, և այն տեղահանելու հարցը Պերմյակովի դեպքի հետ կապելը ճիշտ չէ»․ քաղաքագետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին արված հայտարարությունը՝ «Եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք», մեկ անգամ ևս ակտիվ շրջանառության մեջ է դրել ռազմաբազայի մնալ-չմնալու մասին վաղուց ակտիվորեն քննարկվող հարցը։ Այս հայտարարությունից հետո տարբեր կարծիքներ հնչեցին այն մասին, որ ռազմաբազան անվտանգության նկատառումներով տեղադրվելուց զատ բանուկ դերակատարություն … Read more

Պապոյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 7-ին հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ու նոր հնարավորությունների ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր։ Արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացման համատեքստում կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք … Read more

Ցանկանում ենք, որ Հայաստանի հետ սահմանային առևտուրը վերսկսվի. թուրք ընդդիմադիր պատգամավորը ցանկանում է Հայաստանի հետ սահմանային առևտուր

Ermenihaber. Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ֊CHP) Կարսի պատգամավոր Ինան Աքգյուն Ալփն այցելել է հայ-թուրքական սահմանին գտնվող «Մետաքսի ճանապարհի կամուրջ» (Անիի պատմական կամուրջ)։ Նա տեղում լրագրողների հետ զրույցում խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին և նշել. «Ինչպես հայտնի է, Անիի հնագույն քաղաքը 2016-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Հենց մեր դիմաց՝ … Read more

Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային՝ հույս հայտնելով, որ Հայաստանից ստացած դրական էներգիան կուղեկցի նրանց միջազգային մրցելույթներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին ու Ալինա Չարաևային։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։ Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է թենիսիստուհիներին և կարևորել նրանց … Read more

Էլազըղի հայկական գերեզմանատունը պետական պահպանության տակ է անցել

Ermenihaber. Էլազըղի (Խարբերդ) Շահինքայա թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը Դիարբեքիրի մշակութային արժեքների պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշմամբ գրանցվել է որպես «պահպանության ենթակա մշակութային անշարժ արժեք»։ 2026 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ գերեզմանատանը սահմանվել է 1-ին կարգի պահպանության կարգավիճակ, իսկ դրա տարածքում գտնվող Սուրբ Նշան մատուռը նույնպես ներառվել է պահպանության շրջանակում։ Գրանցման գործընթացը մեկնարկել էր Էլազըղի հայկական համայնքի ներկայացուցիչ Արման … Read more