Ցանկանում ենք, որ Հայաստանի հետ սահմանային առևտուրը վերսկսվի. թուրք ընդդիմադիր պատգամավորը ցանկանում է Հայաստանի հետ սահմանային առևտուր

Ermenihaber. Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ֊CHP) Կարսի պատգամավոր Ինան Աքգյուն Ալփն այցելել է հայ-թուրքական սահմանին գտնվող «Մետաքսի ճանապարհի կամուրջ» (Անիի պատմական կամուրջ)։ Նա տեղում լրագրողների հետ զրույցում խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին և նշել.

«Ինչպես հայտնի է, Անիի հնագույն քաղաքը 2016-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Հենց մեր դիմաց՝ գետի մյուս կողմում, Հայաստանի տարածքն է։ Իսկ այն կամուրջը, որը տեսնում եք, պատմական Մետաքսի ճանապարհի կամուրջն է։ Հույս ունենք, որ այն կդառնա «Խաղաղության կամուրջ»։

Ըստ նրա՝ իրենք ցանկանում են, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի առկա խնդիրները հանգուցալուծվեն կայուն խաղաղությամբ, Հայաստանի հետ սահմանային առևտուրը վերսկսվի։

«Մենք՝ Կարսի բնակիչներս, ցանկանում ենք, որ այս ուղղությամբ իրականացվող ջանքերն անպայման դրական արդյունք տան»,- եզրափակել է պատգամավորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment