Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ՔԶԱԿ-ի արդյունավետ գործունեության ապահովումը

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնակից պետությունների համաժողովի 31-րդ նստաշրջանին Նոյեմբերի 23-ին Հաագայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների համաժողովի 31-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկմանը: ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի … Read more

Մենք հասկանում ենք՝ ինչ դժվար է այդ գործընթացը. Ռումինիայի վարչապետը՝ Փաշինյանին

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդիպման արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուն հանդիպման արդյունքներով հանդես են եկել հայտարարություններով ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկու – Մեծարգո պարոն վարչապետ, պարոն Նիկոլ, ինձ համար մեծ պատիվ է և ես շատ ուրախ եմ Ձեզ ողջունել այստեղ՝ Բուխարեստում՝ Վիկտորիա կառավարական … Read more

«Դատական իշխանության անկախությանը սպառնացող նախաձեռնություն». Հայաստանի դատավորների միության անդրադարձը Սահմանադրության նախագծի դրույթներին

Հաշվի առնելով, որ 2026 թվականի նոյեմբերի 23-ին հրապարակված ՀՀ նոր Սահմանադրության նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) դատական իշխանությանը վերաբերող դրույթների պաշտոնական շրջանառությունն ու քննարկումն արդեն իսկ կարող են բացասաբար ազդել դատական իշխանության անկախության ու հեղինակության վրա, Հայաստանի դատավորների միությունը հարկ է համարում համառոտ ու նախնական անդրադարձ կատարել նախագծի բացառապես այդ դրույթներին։ Նախագծի 85-րդ հոդվածով բոլոր գործող դատավորների … Read more

Արարատ Միրզոյանի և Եվրոպական միության դեսպանների հանդիպմանն անդրադարձ է արվել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական կապերի խթանմանը

Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության և անդամ պետությունների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ արձանագրված ձեռքբերումները և հետագա առաջնահերթությունները։ Գոհունակությամբ ընդգծվել է ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերությունների կնքումը, դրանց իրականացման ուղղությամբ համատեղ տարվող ջանքերը: Հայաստանում ԵՄ երկու առաքելությունների գործունեության … Read more

ԵՄ դեսպանների հետ հանդիպմանը Արամ Վարդևանյանը կարևորել է հայ ժողովրդի շահերից բխող հավասարակշռված ու դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն վարելու հրամայականը

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Ողջունելով հյուրերին՝ Արամ Վարդևանյանը ներկայացրել է Հայաստանում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության իրավիճակը, ժողովրդավարության ճանապարհին առկա մարտահրավերները, անդրադարձել, իր խոսքով, մեր երկրում ընտրովի քրեական հետապնդումների կիրառմանն ու դրա վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած զեկույցին։ ԱԺ փոխխոսնակը մտահոգություն … Read more

ԱՄՆ վարչակազմը քննարկում է ամերիկյան ընկերություններին պարտավորեցնել հրապարակայնորեն տեղեկացնել չինական AI մոդելների օգտագործման մասին

Նոյեմբեր 24,2026 16:17 Share Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ վարչակազմը քննարկում է ամերիկյան ընկերություններին պարտավորեցնել հրապարակայնորեն տեղեկացնել չինական AI մոդելների օգտագործման մասին։ Քննարկվող առաջարկը՝ ընկերությունները պետք է իրենց կայքերում հրապարակեն, եթե իրենց գործունեության ընթացքում օգտագործում են չինական AI մոդելներ, նախաձեռնությունը քննարկվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության և Սպիտակ տան գիտության ու տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (OSTP) շրջանակում, առաջարկի նպատակն … Read more

Ինչո՞ւ նոր Սահմանադրության տեքստը Ռոբերտ Քոչարյանին չի փոխանցվել

Երեկ, հանձնուքի հետ ՀՀ երկրորդ նախագահ, այժմ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին փորձել են փոխանցել նաև նոր Սահմանադրության նախագծի տեքստը, որ արդեն հրապարակվել էր, սակայն ՔԿՀ-ում ասել են՝ չի կարելի։ «Իրենց կայքից՝ պաշտոնական էջից ներբեռնած՝ արդեն Word ֆորմատով, որովհետև ինքը տալիս է Word-ով կամ PDF-ով, ներբեռնածդ ֆորմատով ու ամեն էջի վերևի մասում էջի լինքը տեղադրած՝ … Read more

Հայաստան-Ռումինիա փոխգործակցությանը հաղորդվում է նոր ազդակ. Լուկա Նիկուսեկու

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ռումինիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Լուկա Նիկուլեսկուի հանդիպումը: Նախ` կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, այնուհետև վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Այնուհետև կայացել է Նիկոլ Փաշինյանի և Լուկա Նիկուլեսկուի առանձնազրույցը, որից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով: Լուկա … Read more

«Հայ ասպետը» հաղթել է նաև վերաքննիչ դատարանում․ դպրոցին և ուսուցչին պատկանում է դասագիրքն ընտրելու իրավունքը. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ԿԳՄՍ նախարարի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի և ուսուցիչ Տիգրան Գրիգորյանի օգտին կայացված վճիռը։ Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսին նախարար Ժաննա Անդրեասյանը 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի համար երաշխավորել էր երկու դասագիրք։ Դպրոցներն ու ուսուցիչները կարող … Read more

«Ես մոտ մեկ ամսից ավելի կա՛մ կանգնած եմ եղել, կա՛մ պառկած, նստելու տեղ չի եղել, սա նորմա՞լ է». Ռոբերտ Քոչարյան

«Կամ պիտի կարտոֆիլի պես գաս, այստեղ նստես, կամ մի գիրք բերես, կարդաս…»,- հակասահմանադրական ճանաչված՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստի ժամանակ իր վրդովմունքը բարձրաձայնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարցն այն է, որ արդեն հինգերորդ դատական նիստն է, դատախազը կարդում է վկաների ցուցակը և նրանց ցուցմունքների մասերն է ներկայացնում, թե քրեական գործի ո՞ր մասում են … Read more