Քարվաճառի հանձնումը․ 2020 թ. նոյեմբերի 25-ը՝ Արցախի պատմության շրջադարձային օրերից մեկը

«Ապառաժ Արցախ». 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո, Քարվաճառի շրջանը ևս պետք է անցներ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քարվաճառի շրջանը պետք է հանձնվեր Ադրբեջանին մինչև նոյեմբերի 15-ը։ Սակայն կողմերի համաձայնությամբ ժամկետը հետաձգվել էր մինչև նոյեմբերի 25-ը։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից … Read more

Արարատ լեռան մոտ Նոյան տապանի հետքերը որոնող հետազոտողները պնդում են, որ հայտնաբերել են մոտ 4300 տարվա վաղեմություն ունեցող փայտի նմուշներ

Նոյեմբեր 25,2026 16:53 Share Radar. Արարատ լեռան մոտ Նոյան տապանի հետքերը որոնող հետազոտողները պնդում են, որ հայտնաբերել են մոտ 4300 տարվա վաղեմություն ունեցող փայտի նմուշներ։ Հետազոտական խմբի ղեկավար Էնդրյու Ջոնսի խոսքով՝ նախնական լաբորատոր արդյունքները համընկնում են աստվածաշնչյան ջրհեղեղի ժամանակաշրջանի մասին որոշ ավանդական թվագրումների հետ։ Ջոնսը Fox News-ի «Saturday in America» հաղորդման եթերում հայտնել է, որ … Read more

Արմեն Մուրադյանը և Իրանի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը նոյեմբերի 25-ին հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Հանդիպմանը ներկա էին նաև դեսպանության երրորդ քարտուղար Նեդա Ռայեֆիփուրը և ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության Իրանի բաժնի մասնագետ Անդրանիկ Զաքարյանը: Ողջունելով հյուրերին` ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ բժշկական բուհում այս … Read more

Ազգային ինքնության մեծ գիտակները ո՞նց կբացատրեն այն հանգամանքը, որ 1994 թ. հրապարակված Սահմանադրության նախագծով ՀՀ սահմանադիր էր հռչակվում ՀՀ ժողովուրդը և ոչ` հայ ժողովուրդը. Արման Եղոյան

Նոյեմբեր 25,2026 15:06 Share Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը Ազգային ինքնության մեծ գիտակները ո՞նց կբացատրեն այն հանգամանքը, որ 1994 թվականին հրապարակված Սահմանադրության նախագծով Հայաստանի Հանրապետության սահմանադիր էր հռչակվում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ոչ` հայ ժողովուրդը։ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող այդ ո՞ր ուժերն ու նրանց այդ ո՞ր սպասարկուներն էին սրտնեղել, որ դուրս են մնում … Read more

«Բռնենք Ճամփան Արցախի» գրքում կան եզակի նմուշներ, դեռևս չկատարված երգեր, հավաքված են տարբեր աղբյուրներից գտնված 36 երգերը

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի համույթը՝ գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Լուսինե Նազարյանի գլխավորությամբ, զբաղվում է հայ ավանդական երգերի ու պարերի հետազոտությամբ և կատարմամբ։ Նրանք յուրօրինակ աշխատաոճ ունեն՝ ընտրում են որևէ տարածաշրջան, հավաքում այդ շրջանից պահպանված երգերի ու պարերի նմուշները, դրանցից կազմում ամբողջական համերգային ծրագրեր։ Այդպես հերթը հասել է Արցախի երգերին։ Նոր նախագծի՝ «Բռնենք Ճամփան Արցախի» գիրք-ալբոմի շնորհանդեսը … Read more

Դավիթ Թադևոսյանն ընդունել է SpaceX-ը, Starlink-ը և SpaceXSI-ը (Grok) ներկայացնող պատվիրակությանը

Ի շարունակություն նոյեմբերի 18-ին ԱՄՆ աշխատանքային այցի՝ նոյեմբերի 23-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է SpaceX-ը, Starlink-ը և SpaceXSI-ը (Grok) ներկայացնող պատվիրակությանը՝ Starlink-ի շուկայի հասանելիության և զարգացման տնօրեն Ջուլիա Գրոբլախերի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Starlink-ի ծառայությունների ավելի լայն տեխնոլոգիական լուծումների կիրառման ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ՀՀ կառավարության 2026-2031 … Read more

Ժաննա Անդրեասյանը միջազգային ուսանողներին հրավիրել է Հայաստան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մասնակցել է Եվրոպական ուսանողական միության խորհրդի 92-րդ նիստի բացմանը։ Նոյեմբերի 23–27-ն անցկացվող համաժողովը համախմբել է 42 երկրի 43 ազգային ուսանողական միությունների ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը և Եվրոպական ուսանողական միության նախագահ Դաչիանա Պոպը։ ԿԳՄՍ նախարար … Read more

Քննարկվել են էներգիայի պահեստավորման գործունեության համար անհրաժեշտ կարգավորումները

Սույն թվականի նոյեմբերի 25-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԾԿՀ նիստ, քննարկվել են «Էներգետիկայի մասին» օրենքից բխող էներգիայի պահեստավորման գործունեության իրականացման համար անհրաժեշտ կարգավորումները։ Մասնավորապես, սահմանվել են էներգիայի պահեստավորման գործունեության իրականացման համար անհրաժեշտ կարգավորումները, պահեստավորողների իրավունքներն ու պարտականությունները, գնման երաշխիքով և մրցակցային պայմաններով պահեստավորման գործունեության տարբերակումը, պահեստավորման ծառայության սակագնի … Read more

 Դարպաս բնակավայրում կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 06։28-ին, ՆԳՆ Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դարպաս բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 10։30-ին։ Հրշեջ-փրկարարները կանխել են … Read more

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները: Դրանք ներկայացնում են համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումները՝ բնութագրական ավանդույթները, դրանց հետ … Read more