Radar. Արարատ լեռան մոտ Նոյան տապանի հետքերը որոնող հետազոտողները պնդում են, որ հայտնաբերել են մոտ 4300 տարվա վաղեմություն ունեցող փայտի նմուշներ։ Հետազոտական խմբի ղեկավար Էնդրյու Ջոնսի խոսքով՝ նախնական լաբորատոր արդյունքները համընկնում են աստվածաշնչյան ջրհեղեղի ժամանակաշրջանի մասին որոշ ավանդական թվագրումների հետ։
Ջոնսը Fox News-ի «Saturday in America» հաղորդման եթերում հայտնել է, որ «Noah’s Ark Scans» խմբի անդամները տարածքից հավաքել են այրվածքի հետքեր ունեցող փայտի մի քանի նմուշ։ Դրանցից մի քանիսի վրա, ըստ նրա, նկատվել են նաև գործիքներով մշակված մակերեսներին բնորոշ հետքեր։
Նմուշները հայտնաբերվել են մոտ 9 մետր խորության վրա՝ նավ հիշեցնող գոյացության արևմտյան հատվածում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)