Ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը
Ազգային ինքնության մեծ գիտակները ո՞նց կբացատրեն այն հանգամանքը, որ 1994 թվականին հրապարակված Սահմանադրության նախագծով Հայաստանի Հանրապետության սահմանադիր էր հռչակվում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ոչ` հայ ժողովուրդը։
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող այդ ո՞ր ուժերն ու նրանց այդ ո՞ր սպասարկուներն էին սրտնեղել, որ դուրս են մնում ՀՀ սահմանադիրների շարքից և ովքեր վերջին հաշվով ստիպեցին Լևոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին ընդլայնել ՀՀ սահմանադիրների շրջանակը` հասցնելով այն մինչև մարդկանց, որոնք երբեք Հայաստանում չեն եղել ու Հայաստանի տեղն էլ չգիտեն անգամ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)