Ինչպե՞ս պաշտպանել ապրանքային նշանը

Ապրանքային նշանի պաշտպանությունը կարեւորագույն քայլ է ձեր բիզնեսը կեղծումներից եւ անառողջ մրցակցությունից զերծ պահելու համար։ Հայաստանում եւ միջազգային հարթակներում դա իրականացվում է իրավական որոշակի գործընթացների միջոցով։ Ապրանքային նշանի իրավական պահպանության, օգտագործման եւ գործողության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (հոդվածներ 1171-1178) եւ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի համաձայն: «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով … Read more

Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան

Փետրվար 20,2026 13:18 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում։Երկու քարտեզ, որ բացատրում է լարվածության աստիճանը։ Առաջինում երևում են ԱՄՆ ռազմածովային ուժերի տեղակայումը Իրանի շուրջ, որոնք վերջին օրերին են տեղափոխվել տարածաշրջան։ Երկրորդում վերջին 3 օրերին ԱՄՆ-ից ռազմական ակտիվացած բեռնափոխադրումներն են դեպի տարածաշրջան։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական … Read more

Ամփոփվել են դատարանների 2025 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունները

Քաղաքացիաիրավական ոլորտում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2025 թ. արձանագրվել է գործերի հետեւյալ շարժը։ 2025 թ. ընթացքում դատարաններ մուտքագրվել է 29 633 քաղաքացիական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 17 893 քաղաքացիական գործ։ Հաշվետու տարում ավարտվել է 31 870 քաղաքացիական գործ, որը կազմում է ստացված եւ փոխանցված գործերի ընդհանուր թվի 67 տոկոսը։ 2025 թվականի … Read more

Հայրենիքը՝ պաննոներում, հողում «աճած» Ադամն ու Եվան եւ բացառիկ Տերյանը

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը ազգային թեմաներին լավագույնս անդրադարձած նկարիչներից է: Ասվածի լավագույն արտահայտությունը արվեստագետի պաննոներն ու մի շարք մեծակտավ ստեղծագործություններ են: «Ամեն մի նկարիչ, որ ծնվել է այս հողում եւ խմել այս երկրի ջուրը, պետք է հայրենիքի հանդեպ պատասխանատվություն ունենա ու յուրօրինակ ձեւով իր սերն ու նվիրումը արտահայտի հայրենիքի հանդեպ», -ասում է ՀՀ ժողովրդական … Read more

Ինչո՞ւ Հայաստանի ավիաոլորտը մնաց ԵՄ «սև ցուցակում»

ԵՄ գնահատողական այցի ընթացքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում և ավիաընկերություններում չեն հայտնաբերվել թռիչքային անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող թերություններ, ArmeniaSputnik–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ աշնանային այցի ընթացքում արձանագրված թերությունները պայմանավորված են որակի ապահովման համակարգի (Compliance Monitoring System) ոչ ամբողջական կիրառմամբ։ Կոմիտեից հայտնում են, … Read more

Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել նրա ռեժիմի դեմ բողոքող ցուցարարներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում բռնի ուժով ցրել են Ալիևի ռեժիմի դեմ ադրբեջանական բողոքի ցույցը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Արդարադատության նախարարությանը և տեղական իրավապահ մարմիններին կոչ է անում քրեական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության ծառայության այն անդամներին, խաղաղ ցուցարարների վրա որոնց հարձակում գործելը տեսագրությամբ արձանագրվել է Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի … Read more

Հաջողության բանաձեւը, որ պիտի կանգուն պահի մեզ, պարզ է. «Արցախը՝ ես եմ։ Հայաստանը՝ ես եմ։ Նիկոլին իշխանազրկողը ես եմ». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախյան շարժումը սկիզբ դրեց երկու հայկական պետությունների, որոնք երկուսն էլ այս պահին օկուպացված են։ Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը։ Փաշինյանական ռեժիմը սեփական իշխանությունը պահպանելու համար հանձնել ու հանձնում է ոչ միայն հայկական տարածքներ, գյուղեր ու բարձունքներ, այլև ձեռնամուխ է եղել մի գարշելի … Read more

Մոսկվայի հետ «չկռվելու» դոկտրինը

Սկիզբը՝ այստեղ: «ԵԱՏՄ-ԵՄ անհամատեղելիության» ռուսական շարունակական թեզը Վերջին շաբաթներին Մոսկվայից հնչած հայտարարությունները ձեւավորում են հստակ քաղաքական շրջանակ. Հայաստանը կանգնած է ընտրության առջեւ՝ խորացնել եվրոպական ինտեգրացիա՞ն, թե՞ պահպանել իր դիրքը Եվրասիական տնտեսական միությունում։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը բաց տեքստով հայտարարեց. «Ցանկացած մարդ, որը ծանոթ է Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության գործունեության սկզբունքներին, տեղյակ … Read more

Արմավիրի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են իրականացվում

Փետրվար 20,2026 11:55 ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ՔԿ գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ, Tert.am-ին հայտնել են ՆԳՆ-ից:     Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր … Read more