Սամվել Կարապետյանը կարող է վարչապետ դառնալ հենց Փաշինյանի 2018-ի տված խոստումն իրականացնելու ճանապարհով

Արամ Վարդեւանյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ճանապարհային քարտեզը, թե ինչպես է հնարավոր, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետի թեկնածու հենց գործող իշխանության ղեկավարի 2018 թ-ի տված ու չկատարած խոստման հիման վրա։ «Պատկերացրեք՝ 2018 թ. հունիսի 7-ին ԱԺ-ի նիստում ներկայացվում է կառավարության ծրագիրը, և այդ ծրագրի ներկայացման ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրության այս քննակված 148-րդ հոդվածը … Read more

«Հակառակ բոլոր դժվարությունների Եկեղեցին և հոգևոր դասն անշեղորեն շարունակելու են իրենց հոգեփրկչական ու ազգապահպան առաքելությունը». Վեհափառը՝ ՀՅԴ պատվիրակությանը

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տարբեր երկրներից ժամանած Հայ Հեղափոխական Դաշնակցություն ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին ազգանվեր իրագործումների առնչությամբ՝ պատգամելով շարունակել ջանքեր գործադրել հայրենիքի զորացման, ազգի զավակների արժանապատիվ ու ապահով կյանքի կերտման … Read more

Կառավարությունում քննարկել են 2025-ին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսական աճի միտումները

Փետրվար 20,2026 22:00 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիար Իմանալիևին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսական աճի միտումներին, ինչպես նաև արտաքին առևտրի դինամիկային։ Կողմերը մտքեր են փոխանակել համաշխարհային տնտեսական զարգացումների և գլոբալ մարտահրավերների հնարավոր ազդեցությունների շուրջ՝ ընդգծելով ԵԱՏՄ … Read more

«Խոսքերով խաղաղություն չի հաստատվում, գուցե երկու երկրների ղեկավարները ընկերական հարաբերություններ են հաստատել, դա իրենց ճաշակի հարցն է». Գուրգեն Սիմոնյան

«Խոսքերով խաղաղություն չի հաստատվում, գուցե երկու երկրների ղեկավարները ընկերական հարաբերություններ են հաստատել, դա իրենց ճաշակի հարցն է»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել և երկու երկրների ղեկավարներն արդեն ունեն ընկերական հարաբերություններ, այսպես պատասխանեց Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը։ Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնում … Read more

Մկրտիչ սրբազանին թույլատրվեց ատամնաբուժարան գնալ

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանի որոշմամբ՝ թույլատրեց Մկրտիչ Սրբազանին ատամնաբուժարան այցելել, իսկ ինչ վերաբերում է պատարագներին մասնակցելուն և Սրբազանի եղբոր կնոջը՝ Աստղիկ Պռոշյանին, եղբոր երեխաների հետ շփումների թույլտվության միջնորդություններին, դատարանը դրանց վերաբերյալ որոշումը կհրապարակի հաջորդիվ։ Հիշեցնենք, որ Մկրտիչ սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել այն բանից հետո, երբ Հ1-ի եթերում … Read more

Միասնության ոգով. Եկեղեցի-պետություն հաշտեցման առաջարկ՝ ի պատասխան եպիսկոպոսների հայտարարության

Սույն հոդվածը գրում եմ ի պատասխան Եպիսկոպոսների ժողովի կողմից արված հայտարարության, և այն ուղղված է ոչ դեմ և ոչ էլ ի համաձայնություն որևէ քաղաքական իշխանության, այլ՝ հաշտեցման անկեղծ մտահոգությամբ։ Եպիսկոպոսները վերահաստատել են Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր միասնությունը և կանոնական ամբողջականությունը։ Այդ հաստատումը հարգանքի է արժանի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Բ-ի … Read more

«Հորդորում ենք զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից». ԲԴԽ

Անհանգստությամբ ենք արձանագրում վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։ Բարձրագույն դատական խորհուրդը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, ապահովում է դատավորների անկախության երաշխավորումը և դատական իշխանության համբավի պաշտպանությունը։ Խիստ մտահոգիչ է, … Read more

«Կենտրոնական բանկը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է արդյունավետ մշտադիտարկում իրականացնեն նախընտրական սեղմ ժամկետներում»

ՀՀ-ում առաջիկա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին․ Հայտարարություն 2026թ․ փետրվարի 6-ին պաշտոնապես նշանակվեցին Ազգային ժողովի ընտրությունները, որոնք կկայանան սույն թվականի հունիսի 7-ին։ Սա առաջին հերթական խորհրդարանական ընտրություններն են 2017 թվականից հետո։ Այս ընթացքում երկու անգամ՝ 2018 թվականին հետհեղափոխական բևեռացված միջավայրում և 2021 թվականներին՝ հետհամավարակի, հետպատերազմական, նոր ռազմական սպառնալիքներով լի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողացան արտահերթ … Read more

Իրանը մտադիր է 2-3 օրվա ընթացքում պատրաստել ԱՄՆ-ի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծը

Իրանը մտադիր է երկու-երեք օրվա ընթացքում պատրաստել ԱՄՆ-ի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծը: Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին ամերիկյան MSNBC-ի հետ հարցազրույցում՝ ընդգծելով, որ մշտական կապի մեջ է ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ։ «Այն, ինչի շուրջ հիմա խոսում ենք, այն է, թե ինչպես համոզվել, որ Իրանի միջուկային ծրագիրը, այդ թվում՝ հարստացումը, … Read more

Շիրակի մարզում քաղաքական դրդապատճառներով կին են ձերբակալել․ ո՞վ է նա

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Շիրակի մարզում կրկին կնոջ են ձերբակալել։ «Շիրակի մարզում կրկին կին է ձերբակալվել քաղաքական մոտիվներով, ձերբակալման հիմքը կատարյալ զավեշտ։ Այս պահին փորձում ենք հնարավորինս աջակցել, ավելի ուշ մանրամասները կներկայացնեմ»,– գրել էր նախկին իրավապաշտպանը։ Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ կինն Ախուրյանից … Read more