Սամվել Կարապետյանը կառաջնորդի նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հաջորդ ընտրություններում

Քաղբանտարկյալն օգտագործում է արհեստական բանականությունը՝ վարչապետի թեկնածություն առաջադրելու և իրեն բանտարկած բռնապետի դեմ պայքարելու համար Սամվել Կարապետյանը հայտարարում է Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին՝ չնայած տնային կալանքին Արհեստական բանականությունը շրջանցում է խոսքի ազատության քաղաքական սահմանափակումները Փաշինյանի կառավարությունը դատապարտվել է բոլոր ոլորտներում ձախողելու համար   Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը դարձավ պատմության մեջ առաջին մարդը, ով արհեստական բանականության … Read more

Կաթողիկոսի հարկադրական հեռացման սպառնալիքները՝ ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար. Նուբար Աֆեյանի և մյուսների հայտարարությունը

Հայտարարություն Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են, որոնք պատմականորեն բնակվել են մեր Հարավային Կովկասում՝ մեր նախնիների հողերում։ Մենք նաև աշխարհում քրիստոնեական հավատքի ամենահին դավանողներից ենք 301 թվականից, երբ Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Այդ ժամանակվանից հայերի մեծամասնությունը (այսօր գրեթե 97%-ը) Հայ … Read more

Հայաստանի հավաքականի անդամ Կատյա Գալստյանը մեկնարկի ելավ երկրորդ անգամ

Փետրվար 12,2026 19:11 Իտալիայում ընթացող ձմեռային 35-րդ օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի հավաքականի անդամ Կատյա Գալստյանը մեկնարկի ելավ երկրորդ անգամ։ Աշոցքցի մարզուհին մասնակցեց 10 կմ ազատ ոճով դահուկավազքի մրցմանը եւ այս անգամ ցույց տալով 28։33.7 արդյունք՝ մեկնարկի ելած 111 դահուկորդուհիների պայքարում եզրագիծը հատեց 82-րդը։ Վաղը տղամարդկանց նույն մրցաձեւում հանդես կգա Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Միքայել Միքայելյանը։   … Read more

Մեր բոլոր որոշումներն ուղիղ ձևով կապված են պատմությունից քաղած դասերի հետ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»–ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով միջոցառման մասնակիցներին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, նշել, որ վերջերս Հայաստանի Կառավարությունն ընդունել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, և … Read more

Ո՞ր շախմատիստուհիներն են ամենից շատ գումար վաստակել 2025 թվականին

Փետրվար 12,2026 18:44 Forbes հանդեսը հրապարակել է մրցաշրջան 2025-ում ամենից շատ գումար վաստակած տասը շախմատիստուհիների անունները և թե որքանով են նրանք հարստացել անցած տարի խաղատախտակի առջև ցույց տված արդյունքներով։ Ճիշտ է, այս առումով կանայք դեռ զգալիորեն հետ են մնում տղամարդկանցից, սակայն նրանց պարգևավճարների գումարը կայուն կերպով մեծանում է։ Ցզյույ Վենցզյուն (Չինաստան)՝ $ 381 869Տան Չժունյի … Read more

ԱԺ-ում այս գործի մասին խոսողները ստում են, միջամտում, արդեն իսկ փչացած գործը փչացնում․ Խուդոյանը՝ Բագրատ սրբազանի և մյուսների գործի մասին

Փետրվար 12,2026 18:33 «Խորհրդարանում երեկ և այսօր հայտարարությունները ոտնահարում են անմեղության կանխավարկածի սկզբունքը և ցույց են տալիս ակնհայտ քաղաքական ճնշումն այս գործընթացի նկատմամբ»,- Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Ըստ նրա՝ երեկ ու այսօր ԱԺ-ում ելույթ ունեցող անձինք, որոնք այս գործի վերաբերյալ հայտարարություն են արել, ստախոսներ են․ «Սա ուղղակի … Read more

«Մեզ մեղադրում է մարդ, որը Արցախ է հանձնել, բազմաթիվ զոհերի, վիրավորների և անհայտ կորածների պատճառ է դարձել»․ Բագրատ սրբազան

Բագրաատ սրբազանը ցավով նշեց, որ ոչ մեկ չի արձագանքում, երբ մարդիկ անմեղության կանխավարկած են խախտում, դատարանի վրայով են անցնում․ «Կներեք, որ այդպես եմ ասում, դատական գործընթացներում գտնվող գործի վերաբերյալ ուղղակի ուղղորդում հրահանգավորում, թելադրանք է իրականացնում»։ «Ինձ համար առավել քան ակնկալելի է այն, ինչ տեղի է ունենում պարոն Չախալյանի հետ և մինչև հիմա անհասկանալի՝ ինչպե՞ս է … Read more

«Պաթոսն ինձ թեւաթափ արեց, ղուդումից ընկած եմ»․ Հակոբ Մովսեսի եզրափակիչ խոսքը խորհրդարանում

«Իմ մի քանի ընկերների պաթոսն ինձ թեւաթափ արեց, ոնց որ մեր ժողովուրդն է ասում՝ «ղուդումից» ընկած եմ»,-  ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Հակոբ Մովսեսը (լուսանկարում՝ աջից)։ «Մենք 1980-ականների վերջին սպասում էինք Դաշնակցության մուտքին մեր կյանք, մեր պետության, ժողովրդի մեջ, եւ փոխանակ դուք մտնեիք մեր ժողովրդի թեւերի տակ, դուք … Read more

Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնումը ՌԴ-ի համար ելք կապահովի դեպի ծով. Օվերչուկ

Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի Միջերկրական ծովի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ դուրս գալու հնարավորություն, ինչպես հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին, որոնք Երասխ քաղաքի մոտ կապ կապահովեն Ադրբեջանի երկաթուղիների հետ, իսկ Ախուրյան գյուղի մոտ՝ … Read more

Հուսիկ աբեղա Սմբատյանը հորդորեց Սրբոց Վարդանանց օրինակով ուժ ստանալ, ամուր կառչել մեր հավատքին, սիրել Հայրենիքն ու Եկեղեցին

Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Փետրվարի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը:Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին … Read more