Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի Միջերկրական ծովի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ դուրս գալու հնարավորություն, ինչպես հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին, որոնք Երասխ քաղաքի մոտ կապ կապահովեն Ադրբեջանի երկաթուղիների հետ, իսկ Ախուրյան գյուղի մոտ՝ Թուրքիայի երկաթուղիների հետ։
«Այս հատվածների վերականգնումը Ռուսաստանի Դաշնությանը ուղիղ երկաթուղային կապ կապահովի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Թուրքիային՝ Միջերկրական ծովի նավահանգիստների, իսկ Իրանին՝ Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստների հետ», – լրագրողներին ասել է Օվերչուկը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: