Ո՞ր շախմատիստուհիներն են ամենից շատ գումար վաստակել 2025 թվականին

Փետրվար 12,2026 18:44 Forbes հանդեսը հրապարակել է մրցաշրջան 2025-ում ամենից շատ գումար վաստակած տասը շախմատիստուհիների անունները և թե որքանով են նրանք հարստացել անցած տարի խաղատախտակի առջև ցույց տված արդյունքներով։ Ճիշտ է, այս առումով կանայք դեռ զգալիորեն հետ են մնում տղամարդկանցից, սակայն նրանց պարգևավճարների գումարը կայուն կերպով մեծանում է։ Ցզյույ Վենցզյուն (Չինաստան)՝ $ 381 869Տան Չժունյի … Read more

ԱԺ-ում այս գործի մասին խոսողները ստում են, միջամտում, արդեն իսկ փչացած գործը փչացնում․ Խուդոյանը՝ Բագրատ սրբազանի և մյուսների գործի մասին

Փետրվար 12,2026 18:33 «Խորհրդարանում երեկ և այսօր հայտարարությունները ոտնահարում են անմեղության կանխավարկածի սկզբունքը և ցույց են տալիս ակնհայտ քաղաքական ճնշումն այս գործընթացի նկատմամբ»,- Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Ըստ նրա՝ երեկ ու այսօր ԱԺ-ում ելույթ ունեցող անձինք, որոնք այս գործի վերաբերյալ հայտարարություն են արել, ստախոսներ են․ «Սա ուղղակի … Read more

«Մեզ մեղադրում է մարդ, որը Արցախ է հանձնել, բազմաթիվ զոհերի, վիրավորների և անհայտ կորածների պատճառ է դարձել»․ Բագրատ սրբազան

Բագրաատ սրբազանը ցավով նշեց, որ ոչ մեկ չի արձագանքում, երբ մարդիկ անմեղության կանխավարկած են խախտում, դատարանի վրայով են անցնում․ «Կներեք, որ այդպես եմ ասում, դատական գործընթացներում գտնվող գործի վերաբերյալ ուղղակի ուղղորդում հրահանգավորում, թելադրանք է իրականացնում»։ «Ինձ համար առավել քան ակնկալելի է այն, ինչ տեղի է ունենում պարոն Չախալյանի հետ և մինչև հիմա անհասկանալի՝ ինչպե՞ս է … Read more

«Պաթոսն ինձ թեւաթափ արեց, ղուդումից ընկած եմ»․ Հակոբ Մովսեսի եզրափակիչ խոսքը խորհրդարանում

«Իմ մի քանի ընկերների պաթոսն ինձ թեւաթափ արեց, ոնց որ մեր ժողովուրդն է ասում՝ «ղուդումից» ընկած եմ»,-  ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Հակոբ Մովսեսը (լուսանկարում՝ աջից)։ «Մենք 1980-ականների վերջին սպասում էինք Դաշնակցության մուտքին մեր կյանք, մեր պետության, ժողովրդի մեջ, եւ փոխանակ դուք մտնեիք մեր ժողովրդի թեւերի տակ, դուք … Read more

Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնումը ՌԴ-ի համար ելք կապահովի դեպի ծով. Օվերչուկ

Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի Միջերկրական ծովի, Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ դուրս գալու հնարավորություն, ինչպես հայտնում է «Ռիա նովոստի»-ն՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին, որոնք Երասխ քաղաքի մոտ կապ կապահովեն Ադրբեջանի երկաթուղիների հետ, իսկ Ախուրյան գյուղի մոտ՝ … Read more

Հուսիկ աբեղա Սմբատյանը հորդորեց Սրբոց Վարդանանց օրինակով ուժ ստանալ, ամուր կառչել մեր հավատքին, սիրել Հայրենիքն ու Եկեղեցին

Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Փետրվարի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը:Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին … Read more

Չախալյան Վահագն էն ժամանակ էլ սոցիալական խնդիր ուներ, պատկերացրեք հիմա, որ կալանքի տակ է, ինչ կլինի․ Արթուր Սարգսյան

«Չախալյան Վահագնին հանդիպել ենք կառավարության դիմաց, երբ նա հինգշաբթի իրականացնում էր նստացույց, ասացի՝ ինչո՞ւ ամեն օր նստացույց չես անում, ասաց՝ ընտանիքի խնդիր ունեմ, մնացած օրերն էլ փորձում եմ աշխատել, որ իմ ընտանիքի հոգսը հոգամ։ Նույնիսկ էն ժամանակ նա ունեցել է այդ սոցիալական խնդիրը։ Պատկերացրեք, որ հիմա կալանքի տակ է, ի՞նչ կլինի»,- Բագրատ սրբազանի և մյուսների … Read more

Քաղաքացու խուզարկությամբ մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին են առգրավել  

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 6-ին։ Ժամը 16․30-ի սահմաններում, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Արին Բերդի 5-րդ նրբանցքում քրեական ոստիկանները ձերբակալեցին Աբովյան քաղաքի բնակիչ երկու և Հրազդան քաղաքի բնակիչ մեկ տղամարդու։ Վերջինիս վարած «Լադա-2105» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն։ … Read more

Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը սահմանել է Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը: Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այն  բխում է ՀՀ եկած զբոսաշրջիկների շահերից, ինչպես նաև զբոսաշրջային գործունեություն … Read more

Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը Ժնևից կտեղափոխվի Բեռն

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու որոշման մեջ: Ըստ հիմնավորման՝ առաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության նստավայրը թողնել Ժնևում: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների … Read more