Այդ 10.000 դրամը մարդկանց քթերից հանելու են. Գառնիկ Դանիելյանը՝ ընտրությունների նախաշեմին թոշակների բարձրացման մասին

«Շատ կարեւոր եւ առանցքային հարց է, թե ինչ է կատարվում իրավապահ համակարգում… Ես ուզում եմ հիշեցնել, թե հայրենիքի հանձնման պահին այս մարդիկ ինչով էին զբաղված՝ բառիս բուն իմաստով սեփական ժողովրդին խոշտանգելով, ահաբեկելով, գործեր կարելով, ընդդիմադիրներին հետապնդելով, քահանայաց դասին սպառնալիքներ հնչեցնելով, կեղծ տեսանյութեր սարքելով, մարդկանց անկողիններ մտնելով… Եվ սա բարեփոխված ոստիկանությունն է»,-«Հայելի» ակումբում նշեց ԱԺ «Հայաստան» … Read more

Խաղաղությունը չի կարող կառուցվել ավերված գերեզմանոցների, պղծված սրբավայրերի և ջնջվող հիշողության վրա. Հովիկ Ավանեսով

2026 թ. փետրվարի 4-ին Աբու Դաբի քաղաքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը լուրջ բարոյաքաղաքական հարցադրումների տեղիք է տալիս։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի գերագույն գլխավոր ռազմական հանցագործ Իլհամ Ալիևը արժանացան ԱՄԷ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին՝ իբր «Բաքվի բռնապետական վարչակարգի և Հայաստանի միջև հաստատված խաղաղության» համար։ Մրցանակաբաշխությունը, որը ներկայացվեց որպես տարածաշրջանային հաշտեցման … Read more

Մանե Թանդիլյան. «Ամո՛թ է թոշակառուների խոցելի վիճակը նախընտրական խաղալիք դարձնելը»

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ՖԲ գրառումը. Թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է, դա անելը զուտ սեփական աթոռը պահելու համար՝ ծայրահեղ բարոյազուրկ դրսևորում: Երբ թոշակների բարձրացումն իրականացվում է ընտրություններից մի քանի ամիս առաջ, չնայած ընդամենը հունվար ամսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Եթե մենք, օրինակ, 10 000 դրամով բարձրացնենք թոշակը, միևնույն է, խնդիրները չեն լուծվելու», … Read more

«Այնպես, ինչպես Վեհափառի՝ զավակ ունենալու հանգամանքն է ներկայացվել, «Հրապարակն» էլ ներկայացնում է՝ Փաշինյանը դավաճանո՞ւմ է կնոջը, թե՞ ոչ»․ փաստաբան

«Հայցվորը պնդում է՝ հոդվածը, որ հունիսի 6-ին հրապարակվել է, պարունակում է փաստական տվյալներ։ Եվ իմ այն հարցին, կոնկրետ որո՞նք են, հայցվոր կողմը վկայակոչեց երկու նախադասություն, ասաց՝ առանձին զրպարտություն չեն պարունակում, բայց ամբողջական համատեքստում պարունակում են»,-Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ 2» նստավայրում «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ «Հրապարակի» գործով (նախագահող դատավոր Նելլի Հարությունյան) դատական … Read more

Ո՞վ կարող է լինել մկրտության կնքահայր

Սամվել դպիր Գրիգորյանի ՖԲ էջից. Եկեք անդրադառնանք մկրտության ժամանակ կնքահոր դերին՝ ըստ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքի և նրա ընտրության համար անհրաժեշտ կարևոր հանգամանքներին. 1. Մկրտությունը աստվածային խորհուրդ է, այն համարվում է վերստին ծնունդ, հետևաբար կնքահայրը, որպես հոգևոր ծնող, ունի որոշակի դեր առաջնորդելու մկրտվողին դեպի հոգևոր կյանք: 2. Կնքահայրն ինքը պետք է լինի մկրտված և … Read more

Երվանդ Զախարյանը ցուցմունք կտա հաջորդ դատական նիստում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Գիվի Հովհաննիսյանի (լուսանկարում) նախագահությամբ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ Կարեն Դավթյանի գործով հիմնական դատալսումների փուլում հետազոտվեցին մեղադրանքի եւ պաշտպանության կողմից ներկայացված ապացույցները։ Հաջորդ դատական նիստերում նախատեսվում է գործող մեղադրյալների հարցաքննությունը եւ եթե կողմերը նման միջնորդություն ներկայացնեն, նաեւ լրացուցիչ ապացույցների հետազոտում։ Դրանից կհաջորդեն վերջին եզրափակիչ ելույթները եւ վերդիկտի կայացումը։ Այսօրվա նիստում Երվանդ … Read more

Ինչու են իշխանավորները հավակնում «աստվածային» կարգավիճակի

«Ամեն իշխանություն Աստծուց է», բայց ոչ՝ ամեն իշխանավոր Ինչի մասին է երազում ցանկացած իշխանավոր՝ բոլոր ժամանակների իշխանավորները՝ «ժեկի պետից» սկսած, նախագահներով եւ թագավորներով վերջացրած: Պարզ է` նրանք երազում են, որ իրենց ենթարկվեն: Բայց ինչպե՞ս: Նախեւառաջ, իհարկե, վախից ելնելով: Սակայն խնդիրն այն է, որ իշխանավորները հասկանում են՝ վախը (այդ թվում՝ փող, դղյակ կամ կալվածք կորցնելու վախը) … Read more

Զարուհի Բաթոյանը՝ կենսաթոշակների ավելացման մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը իր ՖԲ էջում գրառում է կատարել. Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան մինչև 10 000 դրամով։ Հիմնական կենսաթոշակը 24 000-ից կդառնա 34 000 դրամ, նվազագույնը՝ 36 000-ից 46 000 դրամ։ Կբարձրանա նաև ծերության նպաստը։ 10 000 դրամով կավելանան հաշմանդամության նպաստները․ 36 000, 37 500 և 39 000 դրամի փոխարեն … Read more

«Կես խոսքի համար մարդուն կալանավորում են, ուր մնաց հոդվածի համար մեր դեմ վճիռ չկայացնեն»․ Արմինե Օհանյան

«Էնքան սուտ ու կեղծիք, ինչքան Նիկոլ Փաշինյանն է հրապարակել, դժվար է պատկերացնել, որ ՀՀ պատմության մեջ որևէ մեկը հրապարակած լինի։ Բայց ինքը դիմել է դատարան մի հեգնական, հրապարակախոսական, թեթև ոճի մեջ գրված հրապարակման առիթով, որտեղ իբր թե իր արժանապատվությունն է վիրավորվում կամ իրեն զրպարտել են ինչ-որ տեղեկությունների համար»,- Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական … Read more

Շտապօգնության ավտոմեքենայում 33-ամյա բուժառուն հարվածել է բժշկի կրծքավանդակին, ապա հրել, գցել ավտոմեքենայի հատակին. shamshyan.com

Փետրվար 25,2026 13:10 Փետրվարի 21-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 7 հասցում հիվանդը հարձակում է գործել շտապօգնության բժիշկների վրա և փորձում է վնաս հասցնել նրանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված … Read more