Երվանդ Զախարյանը ցուցմունք կտա հաջորդ դատական նիստում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Գիվի Հովհաննիսյանի (լուսանկարում) նախագահությամբ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ Կարեն Դավթյանի գործով հիմնական դատալսումների փուլում հետազոտվեցին մեղադրանքի եւ պաշտպանության կողմից ներկայացված ապացույցները։

Հաջորդ դատական նիստերում նախատեսվում է գործող մեղադրյալների հարցաքննությունը եւ եթե կողմերը նման միջնորդություն ներկայացնեն, նաեւ լրացուցիչ ապացույցների հետազոտում։ Դրանից կհաջորդեն վերջին եզրափակիչ ելույթները եւ վերդիկտի կայացումը։

Այսօրվա նիստում Երվանդ Զախարյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը իր պաշտպանյալի ցուցմունքն ամբողջականացնելու նպատակով դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել, ինչին միացավ նաեւ պաշտպանության կողմի մյուս  մասնակիցը, իսկ մեղադրող կողմը դրան չառարկեց։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Երվանդ Զախարյանն ու Կարեն Դավթյանը մերժեցին լուսանկարվելու առաջարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment