Գեղեցիկ գոլ՝ Լուկաս Սելարայանի տպավորիչ ասիստից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արգենտինայի առաջնության (Ապերտուրա) 7-րդ տուրում «Բելգրանոն» սեփական խաղադաշտում 3։1 հաշվով հաղթել է «Աթլետիկո Տուկումանին»։

Դաշտի տերերը երկրորդ գոլը խփել են Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանի փոխանցումից հետո։ 33-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ ասիստ է կատարել արգենտինացի հարձակվող Նիկոլաս Ֆերնանդեսին, որը հաշիվը դարձրել է 2։0։

Այդ հաղթանակից հետո «Բելգրանոն» 15 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը, սակայն մյուս թիմերը դեռ չեն անցկացրել այս տուրի հանդիպումները։

Լուկաս Սելարայանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 6 խաղի, դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։



Leave a comment