Վարդապետյանը և Յինգ Յոնգը Շանհայում վերահաստատել են համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու Շանհայ քաղաքում կայանալիք՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին՝ որպես ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ: Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին: … Read more

Էհսան Մովահեդիան. Իսրայելի հարաբերությունների խորացումը Բաքվի և Ղազախստանի հետ սպառնում է Հայաստանի և Իրանի անվտանգությանը

Վերջին շաբաթներին Ղազախստանի ոչ բարեկամական դիրքորոշումը Իրանի նկատմամբ առաջացրել է այս հարցը՝ արդյո՞ք Աստանան միանում է հակաիրանական դաշինքին Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ 2025 թվականի նոյեմբերի 6-ին Վաշինգտոնում, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Դոնալդ Թրամփի ներկայությամբ, Ղազախստանը պաշտոնապես հայտարարեց իր անդամակցությունը Աբրահամի համաձայնագրին։ Ղազախստանը Ադրբեջանից հետո Իսրայելին նավթի երկրորդ խոշոր մատակարարն է, և երկու դեպքերում էլ … Read more

Ռուբինյանը և Պլեպիտեն քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 13-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին: ԱԺ փոխնախագահն արժեւորել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում: Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին: Ռուբեն Ռուբինյանն այս համատեքստում խոսել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի … Read more

Արմեն Գրիգորյանը և Օդրա Պլեպիտեն մտքեր են փոխանակել վիզաների ազատականացման գործընթացի շուրջ

Ապրիլ 13,2026 15:58 Share Ապրիլի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին: ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող … Read more

Կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից. Մայր Աթոռ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։ Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ … Read more

Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։ Վարչապետը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ հանդիպմանը հրավիրվել են Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած ընկերությունների ներկայացուցիչները և շնորհակալություն հայտնել նրանց նման գործառույթի համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականից տվյալ ընկերությունները հիմնականում արձագանքող են եղել և շարունակում են արձագանքող լինել Կառավարության քաղաքականություններին և … Read more

Սա բերելու է լուրջ միջազգային սկանդալի. բարձրաստիճան պետական պաշտոնյան, օգտագործելով իրենց կողմից կառավարելի դատարանները, միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին. Էլինար Վարդանյան

Հերթը հասավ սպորտին Հայաստանում ստեղծված կառավարման նոր պրակտիկայով դատարաններով են ամեն ինչ որոշում։ Դատարաններով Սրբազան են նշանակում, դատարաններով թեմի առաջնորդ են նշանակում, դատարաններով կարգալույծ եղած հոգևորականներին են վերականգնում, հիմա էլ դատարաններով սպորտն են կառավարում։ Հերթական աբսուրդ իրավական գործընթացն է տեղի ունենում։ Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ … Read more

Գործ ունենք ոչ թե ներդրումային բումի, վիճակագրական ցուցանիշների ոչ լիարժեք մեկնաբանության հետ. Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարում է, որ 2025 թվականին՝ 2024-ի համեմատ, Հայաստանում ներդրումներն աճել են 88%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ մոտ 3.6 անգամ։ Թվերը, այո, վերցված են պաշտոնական վիճակագրությունից։ Բայց եթե դրանք չվերլուծենք, ստացվում է այն, ինչ հաճախ փորձում են ներկայացնել՝ ներդրումային … Read more

Իրավիճակը ԱՄՆ-Իրան բանակցությունների ձախողումից հետո

Իրավիճակը բանակցությունների ձախողումից հետո «Իրանն այսօր». Պահպանվում է ոչ ակտիվ ռազմական գործողություններ, ոչ լիարժեք հրադադար դրությունը: Լարվածությունը հիմնականում կենտրոնանում է Հորմուզի նեղուցի շուրջ: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Թրամփի հրահանգով այսօրվանից իրանական բոլոր նավահանգիստների ուղղությամբ «ծովային շրջափակում» է սկսելու։ Ըստ հայտարարության՝ սահմանափակումները կտարածվեն բոլոր այն նավերի վրա, որոնք մուտք են գործում կամ հեռանում են … Read more

Կանխվել է չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության և օրինապահ գործարար համայնքի շահերը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության: Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ … Read more