ՀՀ–ում բացված կենտրոնը կարող է օգտագործվել ի շահ Արևմուտքի և ընդդեմ Ռուսաստանի. ՌԴ ԱԽ

https://arm.sputniknews.ru/20261008/hhum-bacvats-kentrvony-karvogh-e-ogtagvortsvel-i-shah-arevmutqi-ev-rusastani-dem-rd-akh-107853277.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/04/106453171_292:0:3023:2048_1920x0_80_0_0_04665af56d71399112d969aaa40c7ff8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հրազդան, արհեստական բանականություն, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, արևմուտք, ալեքսեյ շևցով

հայաստան, հրազդան, արհեստական բանականություն, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, արևմուտք, ալեքսեյ շևցով

Բաժանորդագրվել

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ «Firebird» ընկերությունը ենթարկվում է ԱՄՆ օրենսդրությանը, և ԱՄՆ հատուկ ծառայությունները կկարողանան հասանելիություն ունենալ սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Firebird AI» ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների համար հետախուզական տվյալներ հավաքելու նպատակով և ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

Նա նշել է, որ «Firebird» ընկերությունը ենթարկվում է ԱՄՆ օրենսդրությանը, և ԱՄՆ հատուկ ծառայությունները կկարողանան հասանելիություն ունենալ դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։

«Դա նշանակում է, որ Հայաստանի պետական հաստատությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ–ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության», – ասել է Շևցովը։

Շևցովը հիշեցրել է, որ «Firebird»-ը մտադիր է 2027 թվականին Հրազդանում իր համալիրի հզորությունը հասցնել մինչև 300 ՄՎտ-ի, ինչը ձմռան շրջանում Հայաստանի էներգետիկ համակարգի առավելագույն ծանրաբեռնվածության գրեթե մեկ քառորդն է (1.3 ԳՎտ): Հաշվի առնելով այս ծրագրերը՝ կենտրոնի գործունեությունը ապահովելու համար լրացուցիչ հզորությունների անհրաժեշտություն կլինի։

Շևցովն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայաստանը քննարկում է նոր ատոմակայան կառուցելու հարցը՝ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի պատճառով։

«Հաշվի առնելով աճող կարիքները, այդ թվում՝ տվյալների կենտրոնի հզորության ընդլայնումը, Հայաստանը կարող է բախվել էլեկտրաէներգիայի լուրջ պակասի, ինչը անխուսափելիորեն կանդրադառնա շարքային քաղաքացիների վրա», – հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխքարտուղարը։

Հիշեցնենք` այս տարվա օգոստոսի 8-ին հայտարարվեց, որ Հրազդան քաղաքում բացվել է «Firebird AI» ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար (6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներ), իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ շահագործման հանձնելով ևս շուրջ 42,000 գրաֆիկական պրոցեսոր։

Հիշեցնենք, որ Հայաստանից բացի, «Firebird»-ը տվյալային կենտրոն է կառուցում նաև Ղազախստանում։

Leave a comment