«Ներդրումները հիմնականում տեղի են ունեցել հանքարդյունաբերության ոլորտում․ 2024-ին ունեինք արտահոսք, պաշարը վերականգնվե՞լ է»

«2025 թվականին 2024 թվականի համեմատ Հայաստանում ընդհանուր ներդրումներն աճել են 88 տոկոսով։ Մասնավորապես, 2024-ի հունվար-դեկտեմբերին եղել են 1 մլրդ 185 մլն դոլար, իսկ 2025 թվականին աճել են՝ դառնալով 2 մլրդ 228 մլն դոլար։ Ուղղակի ներդրումները 2024-ին եղել են 131,6 մլն դոլար, իսկ 2025-ին աճել են 360 տոկոսով կամ 4,6 անգամ՝ դառնալով 605,1 մլն դոլար»,- ԱԺ … Read more

«Բարձրակարգ երաժշտության ազդեցությամբ մարդը զգում է, որ Աստծո ստեղծած է». Գարի Քյոսայան

Հանրահայտ երգչուհի Իլեն Ստեպտերը, երգիչ եւ շեփորահար Ջոնի Բրիտը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինցենտը, հարվածային գործիքներ նվագող Դոն Լիտլետոնը ելույթ կունենան Երեւանում: Ապրիլի 25- ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա լեգենդար ջազային երաժիշտ, կոմպոզիտոր Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազի աստղերի հետ, կհնչեն համաշխարհային ջազի, բլյուզի հայտնի նմուշներ, ինչպես նաեւ Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները։ … Read more

Գոհար Մելոյան. Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը

Ապրիլ 14,2026 17:05 Share Քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը: Այս մասին հայտնում է Գոհար Մելոյանը։ Նշենք, որ Գոհար Ղումաշյանը բազմազավակ մայր է, եւ այժմ էլ նորածին զավակ ունի: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական … Read more

«ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ իր սատարումը բերելով իրական ընդդիմադիր ուժերին եւ ազգային օրակարգին»․ Տիգրան Աբրահամյան

«Թեև հասարակության որոշ խմբեր ակնկալիք ունեին, որ Հայաստանում լայն թափ առնող ընտրական գործընթացները պետք է դառնային ծրագրային, գաղափարական բանավեճերի հարթակ, սակայն իշխանությունը, հավատարիմ մնալով իր արատավոր քաղաքական գծին, այն վերածում է վիրավորանքի, զրպարտության, կեղծիքի, անարդարության և անհավասար պայմաններում առավելություն ապահովելու անազնիվ մրցասպարեզի»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան … Read more

Փաշինյանը չի մասնակցի Անթալիայում դիվանագիտական ֆորումին

Ապրիլ 14,2026 16:55 Share Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ապրիլի 17-19-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին, Radar-ին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ ԱԳՆ-ն հայտնել է, որ Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին այս պահին հաստատված է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի մասնակցությունը:   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների … Read more

«Պահանջում ենք, որ էդ սրիկային պատասխանատվության ենթարկեն, թե չէ հաշվեհարդար է լինելու». Անաստաս Իսրայելյանը՝ արցախցիների հանդեպ ատելության խոսք տարածողի մասին

Արցախցի հասարակական, քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը արցախցիների հետ բողոքի ցույց անցկացրեց ՀՀ գլխավոր դատախազության մոտ՝ արցախահայերի նկատմամբ թշնամանք տարածելու վերաբերյալ հաղորդում ներկայացնելու համար: Նա նաեւ իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսաուղերձում նշել էր, որ պետք է դատախազությունից պահանջել՝ պատասխանատվության ենթարկել այն անձին, որն արցախցիների հանդեպ ատելություն է տարածել: Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք, անհանդուրժողականություն կամ ատելություն … Read more

Կդադարեցնենք դպրոցների «կույր օպտիմալացումը». Թաթոյանն Արմավիրում ներկայացրել է «Միասնության թևերի» կրթական ծրագրի դրույթները

Արման Թաթոյանն Արմավիրում ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրել է «Միասնության թևերի» կրթական ծրագրի առանցքային դրույթները։ Կարճ ներկայացնում ենք դրանք․✅ Կդադարեցնենք դպրոցների «կույր օպտիմալացումը», որպեսզի սահմանամերձ բնակավայրերում դպրոցները չփակվեն։✅ Կանցնենք 11-ամյա պարտադիր կրթության՝ լրացուցիչ 1 տարվա ընտրովի հնարավորությամբ։ Ավագ դպրոցի ծրագիրը կնախատեսի բուհական կյանքին ինտեգրվելու կամ միջին մասնագիտական որակավորում ստանալու իրական հնարավորություններ։✅ Գյուղական համայնքներում դպրոցական կյանքն ակտիվացնելու, … Read more

«Տելեգրամ կանալով թմրամիջոցների գովազդի ու իրացման համար պատիժը խստացնել՝ սահմանելով 4-8 տարվա ազատազրկում»․ Հայկ Սարգսյանի նախագիծը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում եւ խստացնել Տելեգրամ ալիքներով թմրամիջոցների գովազդի ու իրացման համար պատիժը։ ԱԺ նստաշրջանում, ներկայացնելով իր հեղինակած նախագիծը, Հայկ Սարգսյանն ասաց․ «Ժամանակն է, որպեսզի թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների կրճատման համար կիրառենք այն սկզբունքը, որ պատիժը պետք է լինի խիստ եւ համադրելի արարքի ծանրության հետ։ Այս … Read more

Պաշտպան Արամ Վարդևանյանի հայտարարությունները հիմնազուրկ են և չփաստարկված. Կիմա Ավդալյան

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը Պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում պնդում է կատարել առ այն, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ վարույթի քննության որոշակի փուլում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, ում մակագրված է եղել նշված վարույթը՝ հրաժարական է տվել: 📍Այդ կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որևէ … Read more

Հարցաքննվել է 40 անձ, որոնցից որեւէ մեկը Սամվել Կարապետյանին վերագրվող արարքների վերաբերյալ որեւէ փաստական տվյալ չի տվել. Արշակ Վարդանյան

«135 հատորից բաղկացած քրեական գործ է ներկայացվել դատարան: Առերեւույթ կարող է թվալ, թե բավարար ջանասիրությամբ 53, 51 վերջում 22 անձից բաղկացած քննչական խումբը կատարել է բոլոր հնարավոր ապացուցողական գործողությունները՝ Սամվել Կարապետյանի եւ այլոց մեղադրանքները հիմնավորելու տեսանկյունից: Բայց գործի ուսումնասիրությամբ պարզվեց այն, ինչի վերաբերյալ մտահոգությունները ներկայացրել ենք դատարանին 10-ամսյա նախաքննության ընթացքում: Հարցաքննվել է 40 անձ, որոնցից … Read more