Քաղաքացիական հասարակության բռնազավթումը

Հայաստանցի մեկնաբանները միանգամայն արդարացիորեն նշում են, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն չկա: Իսկապես, քաղաքացիների կամավոր միավորումներ, որոնք սահմանում են մարդկանց մեջ հորիզոնական կապեր, որոնք գործում են իրենց կանոնադրությունների շրջանակներում եւ ենթակա չեն, հաշվետու չեն իշխանություններին, Ադրբեջանում իսկապես չկան: Ռուսաստանում, Բելառուսում եւ բազմաթիվ այլ երկրներում նույնպես չկան: Իսկ Հայաստանում կա՞ն: Կտրուկ դատողություններ չանելու համար նշենք, որ մինչեւ … Read more

Թոշակառուի ինչի՞ն է պետք 1800 դրամով «տուդա-աբրատնի» տոմսը, դրա փոխարեն մի այդքան էլ կավելացնի ու 900 գրամ միս կառնի. «ՉԻ»

«Դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա, թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 «տուդա-աբրատնի» տոմս առնի», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «ՉԻ»․ Խորհրդային տարիների հայտնի անեկդոտը երևի հիշում եք։ Իմանալով, որ ԿԳԲ-ն կարդում է բոլոր նամակները՝ մեկը արտասահմանում ապրող բարեկամին գրում է․ «մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է, չտեսնված առատություն ու էժանություն, խանութում հնարավոր է … Read more

Իսկ ի՞նչ է արել ընդդիմությունը 2021 թվականի ընտրություններից հետո, որպեսզի հայաստանյան հասարակությունը այսօր կոտրած տաշտակի առջեւ չկանգնի. «Ազգ»

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ համաժողովը կազմակերպել էր խորհրդաժողովի համադրող կազմը, որին անդամակցում էին տարբեր համայնքների ներկայացուցիչներ, սակայն անզեն աչքով նկատելի էր, որ կազմակերպչական աշխատանքներում զգալի է ՀՅԴ մասնակցությունը: Ամեն դեպքում դա չխանգարեց, որպեսզի քննարկումներն անցնեն բաց ու ազատ մտքերի … Read more

«Իշխանությունն իր «հեղինակությունը» բարձրացնելու նպատակով շոուներ կազմակերպելու վարպետ է ու մարդու իրավունքների հաշվին գործելը իշխանության գործելաոճն է». «Միասնության թեւեր»

«Միասնության թեւեր» կուսակցության համար անթույլատրելի է «ընտրակաշառք» երևույթն առհասարակ: Սա հատուկ ենք արձանագրում, որպեսզի որևէ մեկը չփորձի աղավաղել մեր այս հայտարարությունը: Եթե որևէ մեկը փորձի ձայներ գնել կամ ընտրակաշռք տալ, մենք ինքներս այդ անձանց նկատմամբ իրավական ընթացակարգեր նախաձեռնելու պահանջ կներկայացնենք: Միևնույն ժամանակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անդամներին և համակիրներին իրավաբանական օգնությունից զրկելու փաստերը, փաստաբանի մուտքն … Read more

Կայացել է Արցախի պատվիրակության հանդիպումը Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահի և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահի հետ

Ս.թ. ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպեցին Ֆրանսիա–Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, ԱԺ պատգամավոր և Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնին և Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի նախագահ և Լեռնային Ղարաբաղի միջազգային տեղեկատվական խմբի փոխնախագահ Ժիլբեր Լյուկ Դըվինազին: ԱՀ ԱԺ նախագահն իր … Read more

Ցանկացած առաջընթաց սկսվում է կրթված հասարակությունից, որը ճանաչում է իր արմատները․ Լիլիթ Գալստյան

«Հոգևոր Հայաստանը՝ մեր քաղաքակրթական ժառանգությունն է, մշակույթի, կրթական և գիտական համակարգերի ամբողջականությունը, նաև Հայ առաքելական եկեղեցին, առանց որի զարգացման, պահպանման և պաշտպանության անհնար է պարզապես պատկերացնել մեր բարոյական և արժեքային վերականգնումը, մրցունակ երկրի կառուցումը»,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ «Հայաստան դաշինքի» գիտությանը, կրթությանն ու մշակույթին վերաբերող տեսլականը ներկայացնելիս: «Մենք՝ հայերս, մշակույթի, գիտելիքի և կրթության … Read more

«Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին». Ռոբերտ Ամստերդամ

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը նշում է. «Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ՝ ստալինյան ժամանակաշրջանի հետ։ Այն ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում՝ դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել։ Բայց եկեք հասկանանք, … Read more

«Սա իրանական դիվանագիտության հիմնական նախապայմաններից մեկն էր». Վարդան Ոսկանյանը՝ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը քիչ առաջ հայտարարեց, որ 10-օրյա հրադադար է լինելու Իսրայելի և Լիբանանի միջև։ Սա իրանական դիվանագիտության հիմնական նախապայմաններից մեկն էր, որը առաջիկայում մտնելու է ուժի մեջ՝ մեծացնելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ներքաղաքական քննադատության ալիքը։ Սրան զուգահեռ, ակտիվ միջնորդական առաքելություն է իրականացնում Պակիստանը՝ փորձելով մոտեցնել Իրանի և … Read more

«Տխրահռչակ օրենքի պատճառով դադարեցվել է Սամվել Կարապետյանի կողմից «Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցումը»․ Ավետիս Առաքելյան

Այսօր Aravot.am-ը Գյումրիում պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ հաշվետվություն ներկայացնող Ավետիս Առաքելյանից՝ Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարողից, հետաքրքրվեց, թե որևէ ռուսաստաբնակ գործարար ցանկություն հայտնե՞լ է գալ ու ներդրումներ անել Գյումրիում։ Մենք հիշեցրեցինք, որ ներդրողներին Գյումրի բերելը Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագրի դրույթներից է։ Ավետիս Առաքելյանը մեջբերեց Սամվել Կարապետյանին, որը սկսել էր վերակառուցել Գյումրու պատմական շենքերից մեկը՝ «Մեր մանկության … Read more