«Սա իրանական դիվանագիտության հիմնական նախապայմաններից մեկն էր». Վարդան Ոսկանյանը՝ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«ԱՄՆ-ի նախագահ Թրամփը քիչ առաջ հայտարարեց, որ 10-օրյա հրադադար է լինելու Իսրայելի և Լիբանանի միջև։

Սա իրանական դիվանագիտության հիմնական նախապայմաններից մեկն էր, որը առաջիկայում մտնելու է ուժի մեջ՝ մեծացնելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ներքաղաքական քննադատության ալիքը։

Սրան զուգահեռ, ակտիվ միջնորդական առաքելություն է իրականացնում Պակիստանը՝ փորձելով մոտեցնել Իրանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները, որոնք շատ դեպքերում հակասում են միմյանց։

Միևնույն ժամանակ, վերջին զարգացումները ԱՄՆ-ին և Իսրայելին ցույց տվեցին, որ ակնհայտ է մի բան՝ Իրանի դեմ պատերազմի սպառնալիքը կամ պատերազմն ինքն առնվազն անարդյունավետ, եթե չասենք՝ խիստ ռիսկային միջոց է, ուստի պետք է փնտրել գոնե միջանկյալ դիվանագիտական լուծումներ, իսկ դրանց հասնելն ավելի դժվար է լինելու, քան մինչև 40-օրյա պատերազմը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment