Ռուսաստանի կողմից կա շանտաժ ՀՀ իշխանությունների եւ ընտրողների վրա. քաղաքագետների դիտարկումները

«Վերջին 1,5 տարվա ընթացքում բոլոր գործընթացները ցույց են տալիս, որ այլեւս կա՛մ-կա՛մ տրամաբանությունը չի գործում, որովհետեւ Հայաստանը հետեւողականորեն իմպլեմենտացնում է դիվերսիֆիկացման իր քաղաքականությունը, եւ այս պահի դրությամբ մեզ հաջողվել է եւ տարածաշրջանային երկրների, մասնավորապես Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում գնալ ինստիտուցիոնալացման ճանապարհով, եւ ԵՄ-ի հետ օրակարգը երբեք այսքան հագեցած չի եղել, որքան այսօր», -«Ուժե՞ղ երաշխավորներ. ի՞նչ … Read more

Ընտրություններին մասնակցելը ոչ թե ձեր իրավունքն է, այլ՝ Հայաստան պետությանն օգտակար լինելու ձեր պարտականությունը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլի կառավարությունն Արցախն ազատագրեց հայերից ու հանձնեց ադրբեջանցիներին: Եկել է Հայաստանի հերթը: Հունիսի 7-ից հետո, Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանի Հանրապետությունը, սահուն կերպով Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը: Եթե իհարկե վերընտրվի: Հայրենիք հանձնող կառավարությունը ոչ մի դեպքում չի վերարտադրվի, եթե Հայաստանի քաղաքացիների զգալի մեծամասնությունը մասնակցի ընտրությանը: … Read more

Թուրքական դեսպանական «դեսանտը». «Թոշակի անցած թուրք դեսպաններից լիակատար աջակցություն Փաշինյանին»

Turkaget.am. Ապրիլի 26-ին Երևան են ժամանում երեք թուրք դիվանագետ՝ նախկին դեսպաններ Օմեր Օնհոնը, Հասան Գյողուշը և Հասան Սերվեթ Օքթեմը։ Վերջինիս կենսագրության մեջ, բացի տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան աշխատելու փաստից, նշված է նաև, որ նա վիրավորվել է 1984 թ. Թեհրանում Թուրքիայի դեսպանատան վրա «ԱՍԱԼԱ»-ի կողմից կազմակերպված վրիժառուական գործողության ընթացքում։ Երեք դիվանագետներն էլ այժմ ծավալում են փորձագիտական … Read more

«Մենք պետք է ունենանք բանակ, որն ունի զսպման ուժեղ կարողություն, որ ցանկացած երկիր քո երկրի վրա հարձակվելու դեպքում 10 անգամ մտածի»

«Միասնության թեւեր» կուսակցության անդամներն այսօր նախընտրական հանդիպումներ են ունենում Տավուշի մարզում։ Դիլիջանի Շամախյան թաղամասում բնակիչները մի շարք խնդիրներ ներկայացրեցին «Միասնության թեւեր»-ի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանին։ «Այս փոքր թաղամասը ոչ ճանապարհ ունի, ոչ էլ գազ ունենք։ 21-րդ դարն է, վեց տուն գազ չունի։ Հազար անգամ դիմել ենք, նամակ էլ ենք գրել, ոչ մեկը չի պատասխանում։ Հավատն … Read more

Ստիպված էի որոշ մարդկանց բացատրել, որ սեքսոլոգիան ոչ թե մղում է այլասերության, այլ զերծ է պահում վերջինից. Կարեն Մանուչարյան

Aravot.am-ին հետաքրքրեց օրերս Լոռու մարզային գրադարանում ավստրիացի մեծ հոգեբան, հոգեբույժ, նյարդաբան Զիգմունդ Ֆրոյդի ծննդյան 170-ամյակին նվիրված միջոցառումը։ Զրույցի հրավիրեցինք գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանին, որն այդ գրադարանի հանրային կապերի և միջոցառումների բաժնի վարիչն է։ Բժիշկ-սեքսոլոգ Ագնեսա Մալխասյանը և գրականագետ Կարեն Մանուչարյանը -Այս նախաձեռնությունը և՛ հետաքրքիր է, և՛ փոքր-ինչ անսովոր։ Սովորաբար գրադարանները, մշակութային օջախներն ավելի … Read more

Կանցնի, Փաշինյանն էլ կանցնի. Ռուզաննա Խաչատրյան

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն այսօր կրկին պնդեց, որ առանձնատուն չունեն: Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե դատախազությունից հայտնել են, որ չեն նահանջելու Օհանյանին վերագրվող առանձնատների մասով՝ Սեւանա լճի ափին գտնվող ու Վահագնի թաղամասինը, Ռուզաննա Խաչատրյանն ասաց. «Մենք առանձնատուն չունենք, թող խլեն»: Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխանական թեզերին՝ Արցախը մերը չէ, ասաց արհամարհում … Read more

Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը, զիջելը, դավաճանելը հասարակության որոշ մասը մոռացել է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Գործող կառավարիչը զիջումների ողջ ակտիվությունը փորձում է կենտրոնացնել Արցախի ուղղությամբ, որովհետև համարում է, որ այդ դեպքում ավելի քիչ խնդիրներ կունենա, քան եթե մարդիկ խոսեն ՀՀ ինքնիշխան տարածքների ադրբեջանական օկուպացիայի մասին։ Մի կողմից՝ սրանք գիտակցում են, որ Արցախի թեման որևէ ձևով մարսել … Read more

Բյուրեղավան համայնքին կվերադարձվի պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք

Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի հունիսի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի և ֆիզիկական անձանց` 2007 թվականի օգոստոսի 10-ին և օգոստոսի  15-ին կնքված՝ հողամասերի առուվաճառքի 14 պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մայիսի 11-ի վճռով բավարարել է Կոտայքի … Read more

Արտերկրից եկող ընտրողների թեման Փաշինյանի նոր հրապարակումներում

Թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ գործիչներ բազմիցս որպես մեղադրանք նշել են, թե հայտնի ուժերը Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիների են բերելու Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար եւ անգամ, թե ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ են ամրագրում արտերկրից բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար։ Էրեբունի վարչական շրջանում լրագրողների հետ զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել էր. … Read more

Արդեն երեք տարի է՝ այս մարդիկ խայտառակ կառավարման հետևանքով Երևանը վերածել են քաոսի. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը Բացում ես ՔՊ-ի՝ 2023թ․ Երևանի նախընտրական ծրագիրն ու կարդում՝ ⛔️ 2024թ. մեկնարկելու ենք և մինչև 2026թ. ավարտին ենք հասցնելու «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների հատվածում նոր կայարանի կառուցումը, ⛔️ Մինչև 2027թ. ավարտելու ենք Երիտասարդական կայարանի երկրորդ մուտքի շինարարությունը, որը դուրս կգա Աբովյան-Սայաթ -Նովա խաչմերուկի հարակից տարածքում: Եվ … Read more