Ընտրություններին մասնակցելը ոչ թե ձեր իրավունքն է, այլ՝ Հայաստան պետությանն օգտակար լինելու ձեր պարտականությունը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլի կառավարությունն Արցախն ազատագրեց հայերից ու հանձնեց ադրբեջանցիներին:

Եկել է Հայաստանի հերթը:

Հունիսի 7-ից հետո, Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանի Հանրապետությունը, սահուն կերպով Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը:

Եթե իհարկե վերընտրվի:

Հայրենիք հանձնող կառավարությունը ոչ մի դեպքում չի վերարտադրվի, եթե Հայաստանի քաղաքացիների զգալի մեծամասնությունը մասնակցի ընտրությանը:

ԵԹԵ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 57 և ավելի տոկոսը, կամ 1 միլիոն 400 հազարից ավելի ընտրողներ մասնակցեն քվեարկությանը՝ համարեք, որ Նիկոլի ադրբեջանահաճո կառավարությունը Հայաստանում պարտվել է:

Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը ոչ թե ձեր իրավունքն է, այլ դարձել է Հայաստան պետությանն օգտակար լինելու ձեր պարտականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment