«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը
Բացում ես ՔՊ-ի՝ 2023թ․ Երևանի նախընտրական ծրագիրն ու կարդում՝
⛔️ 2024թ. մեկնարկելու ենք և մինչև 2026թ. ավարտին ենք հասցնելու «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների հատվածում նոր կայարանի կառուցումը,
⛔️ Մինչև 2027թ. ավարտելու ենք Երիտասարդական կայարանի երկրորդ մուտքի շինարարությունը, որը դուրս կգա Աբովյան-Սայաթ -Նովա խաչմերուկի հարակից տարածքում:
Եվ հիմա Ասիք-չարիքի իշխանություն Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը Երևանի փողոցներում մարդկանց հերթական սուտ խոստումներն են տալիս։
Արդեն երեք տարի է՝ այս մարդիկ խայտառակ կառավարման հետևանքով Երևանը վերածել են քաոսի:
Իշխանափոխությունից հետո Երևանում նոր իշխանության ձևավորումն ու որակյալ կառավարումն այլընտրանք չունեն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: