Մենք բացառիկ ներդրումներ ենք անում Հայաստանում, որովհետև վստահում ենք Նիկոլ Փաշինյանին. Վենս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց․ Մենք բացառիկ ներդրումներ ենք անում Հայաստանում, որովհետև վստահում ենք Նիկոլ Փաշինյանին։ Մեր երկիրը շատ հազվադեպ է որոշում իր տեխնոլոգիաները փոխանցել այլ երկրների։ Հայաստանի դեպքում մենք վստահ ենք դրանում՝ շնորհիվ ձեր վարչապետի ղեկավարությամբ վարվող դիրքորոշման և քաղաքականության։

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Փետրվարի 9-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կիրառմամբ։

Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր. վարչապետը մանրամասներ է հայտնել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգներից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շեշտեց, որ այս ձեռքբերումը նշանակալի առաջընթաց է հայ-ամերիկյան ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։ «Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող … Read more

ԹՐԻՓՓ հիմնադրամի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան․ Ջեյ Դի Վենս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԹՐԻՓՓ հիմնադրամի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան։ Սկզբնական 5 միլիարդ դոլար ներդրումների մասին է գնում խոսքը, 2-րդ փուլում՝ 4 միլիարդ: 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար:

Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի այցն առանցքային նշանակություն քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պարոն Վենսին ներկայացրել եմ հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, … Read more

Փաշինյան-Վենս առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվում են ընդլայնված կազմերով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի առանձնազրույցից հետո՝ երկու երկրների պատվիրակություններն այժմ շարունակում են քննարկումները ընդլայնված կազմերով: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը։

ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների գործողությունների ժամանակացույցը․ երբ կմեկնարկի նախընտրական քարոզչությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Այսպիսով, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով  փետրվարի 9-ից մինչև ապրիլի  23-ը: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար … Read more