Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի այցն առանցքային նշանակություն քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։
Այս մասին ԱՄՆ փոխնախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պարոն Վենսին ներկայացրել եմ հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին»,- ասել է Փաշինյանը։