Հայտնաբերվել են մեքենայից գողացած գումարը, թմրшմիջոց և փամփուշտներ. ոստիկանների բացահայտումը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Փետրվարի 16-ին՝ ժամը 16:40-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Հովտաշատ գյուղում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողացել են 1 միլիոն 180 հազար դրամ։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Հովտաշատ գյուղի … Read more

ԵԽ-ն կաջակցի ՀՀ-ում օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Փետրվարի 11-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի համակարգող խորհրդի երրորդ նիստում հանդես է եկել բացման խոսքով: Արմեն Մկրտչյանը կառուցողական և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին՝ ընդգծել է, որ ԵԽ աջակցությունը նշանակալի դեր է ունեցել նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների … Read more

Բարի օր եւ սիրում եմ բոլորիդ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Բարի օր եւ սիրում եմ բոլորիդ»։ Ավելի վաղ, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 

Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած ռասիստական սկանդալը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆի անցումային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած ռասիստական սկանդալը։ Խոսքը «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին ուղղված ենթադրյալ վիրավորանքի մասին է: Բրազիլացին լսել է, թե ինչպես է հակառակորդի կիսապաշտպանը Ջանլուկա Պրեստիաննին ռասիստական ​​​​վիրավորանք օգտագործել, որի մասին հարձակվողն ինքը հայտնել … Read more

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կփոխվի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի կեսօրից հետո, 19-ին, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին` հարավարևմտյան`4-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 18-ի ցերեկը՝ մինչև … Read more

Թուրքիան խաղաղության խորհրդի առաջին նիստում կներկայցնի Հաքան Ֆիդանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Անկարան Գազայի Խաղաղության խորհրդի առաջին նիստում, որը նախատեսված է անցկացնել ԱՄՆ-ում փետրվարի 19-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Մեր նախարարը նախագահի անունից կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որը կկայանա Վաշինգտոնում փետրվարի 19-ին», – ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ հունվարի 22-ին 19 երկրների … Read more

Քրեական ոստիկանության ծառայողները հետախուզման մեջ գտնվող անձանց են հայտնաբերել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի և Սյունիքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին Կապան քաղաքի  Շինարարների փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի: Նա 2025 թ․ դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման … Read more

Ուզբեկստանի նախագահը ԱՄՆ-ում է՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի գագաթնաժողովին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Այս մասին հայտնել է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Շավքաթ Միրզիյոևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովին և մի շարք գործարար միջոցառումների», – ասվում է հայտարարության մեջ։

Դժվարանում եմ մեկնաբանել․ Պեսկովը՝ Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցների մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի կողմից Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Կրեմլի խոսնակը ճեպազրույցի ժամանակ առաջարկել է քննարկել այս հարցը Ուկրաինայի կառավարության պաշտոնյաների հետ։ «Դժվարանում եմ մեկնաբանել այս հարցը: Հարցը պետք է ուղղել Կիևի ռեժիմի ներկայացուցիչներին»,- հայտարարել է Պեսկովը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 18-ին … Read more

Ժնևում նախորդ բանակցությունների ծանր էին, բայց գործնական․ Մեդինսկի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը շուտով կկայանա։ Ռուսական պատվիրակության ղեկավարը նշել է, որ Ժնևում նախորդ կայացած բանակցությունները ծանր էին, բայց գործնական։ Չորեքշաբթի օրը կայացած հանդիպումը տևել է երկու ժամ։