Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի կողմից Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Կրեմլի խոսնակը ճեպազրույցի ժամանակ առաջարկել է քննարկել այս հարցը Ուկրաինայի կառավարության պաշտոնյաների հետ։
«Դժվարանում եմ մեկնաբանել այս հարցը: Հարցը պետք է ուղղել Կիևի ռեժիմի ներկայացուցիչներին»,- հայտարարել է Պեսկովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 18-ին իր Telegram ալիքում հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցների կիրառման մասին։
Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ սահմանափակող միջոցառումները պայմանավորված են եղել Մինսկի և Մոսկվայի համագործակցությամբ: