Քրդերը ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին․ շնորհավոր Նավրոզ․ վարչապետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով։ Ուղերձում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության քրդական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով: Գարնանային վերազարթոնքը խորհրդանշող տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ … Read more

Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, 2026 թվականի մարտի 20-ին Երևան քաղաքի Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հաղորդման առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով … Read more

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ուղերձով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ուղերձով․ «Այսօր՝ մարտի 20-ին, Ֆրանկոֆոն տարածքում և դրա սահմաններից անդին պաշտոնապես մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը՝ աշխարհի տարբեր անկյուններում համախմբելով ֆրանսախոսներին և Ֆրանկոֆոնիայի առանցքում գտնվող արժեքները կրողներին։ Անմասն չմնալով այս գեղեցիկ ավանդույթից՝ Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն … Read more

Հայտնի է, թե երբ կմեկնարկի քաղաքական ուժերի առաջադրումը. ԿԸՀ-ն հայտնել է ժամկետները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից և ավարտվում ապրիլի 23-ին, ժամը 18։00-ին։ Արմեն Սմբատյանն այդ մասին տեղեկացրել է տեսաուղերձով։   «Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է առաջադրման համար ներկայացնեն կուսակցությունները կամ դաշինքները, զետեղված են ԿԸՀ պաշտոնական կայքում։ ԿԸՀ-ում գործում … Read more

ԱՄԷ-ից լսում եմ, որ պատրաստ են ընդունել ՀՀ-ից ապրանքների ավելի լայն շրջանակ․ Սուքիասյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ինչո՞ւ շատ ավելի չի մեծացել մեր առևտրաշրջանառությունը ԱՄԷ-ի հետ, որովհետև ես չեմ կարծում, որ շեշտակի բարձր է եղել ներմուծման մաքսատուրքը։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նման հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ «Ի՞նչն է խանգարում՝ տրանսպորտային կոմունիկացիանե՞րն են, ի՞նչ խնդիր ունենք մենք, ուղղակի … Read more

Ջուլիաննա Գրիգորյանի կատարումները Ալբերտ Սուքիասյանի 90-ամյակին նվիրված հուշ-երեկոյին (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Անցյալ տարվա նոյեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Ալբերտ Սուքիասյանի 90-ամյա հոբելյանինին։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը այդ առիթով՝ Խաչատուր Սուքիասյանի նախաձեռնությամբ ստեղծված «Դեպի լույս» պոեմ-կանտատի պրեմիերան էր. երաժշտության հեղինակը երիտասարդ տաղանդավոր կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանն է, իսկ խոսքերինը՝ բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանը։ Հատուկ այդ նպատակով Հայաստան էր հրավիրվել աշխարհահռչակ երգչուհի, սոպրանո … Read more

Բոլորն ասում են՝ պարտք, պարտք, բայց որ այն չվերցնես, ո՞նց ես զարգացնելու երկիրը․ Սուքիասյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ երկրի արտաքին պարտքին։ «Իհարկե, արտաքին պարտքը վերցնելուց հետո բավականին աջակցել եք ՀՀ-ում գործունեությանը, ենթակառուցվածքների կառուցմանը․ դրա խորությունն ինչքան է, նկատի ունեմ այսօր դուք եթե 100 միլիոն դրամի ինչ-որ մի տեղ ներդրում եք կատարել, դրա խորությունը, որ պետք … Read more

Քննարկվել են Կառավարության 2021–2026 թթ. ծրագրի 2025 թվականի կատարման արդյունքները․ Վաղարշակ Հակոբյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Մարտի 20-ին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ինչպես Կառավարության 2021–2026 թթ. ծրագրի 2025 թվականի կատարման արդյունքները, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված նոր համաձայնագրեր։ Քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ … Read more

Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը որևէ պատճառ չունեին Ալի Խամենեիին սպանելու համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը որևէ պատճառ չունեին երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին սպանելու համար։ «Առանց որևէ պատճառի կամ տրամաբանության նրանք սպանեցին մեր առաջնորդին, մեր հրամանատարներին», – ասել է նա իրանական Նոր տարվա կապակցությամբ իր ելույթում։ Նա հայտարարել է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք … Read more