Բոլորն ասում են՝ պարտք, պարտք, բայց որ այն չվերցնես, ո՞նց ես զարգացնելու երկիրը․ Սուքիասյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ երկրի արտաքին պարտքին։

«Իհարկե, արտաքին պարտքը վերցնելուց հետո բավականին աջակցել եք ՀՀ-ում գործունեությանը, ենթակառուցվածքների կառուցմանը․ դրա խորությունն ինչքան է, նկատի ունեմ այսօր դուք եթե 100 միլիոն դրամի ինչ-որ մի տեղ ներդրում եք կատարել, դրա խորությունը, որ պետք է այդ հաստոցները գան դառնան մրցունակ ապրանք, շուկայում հայտնվեն, սկսեն գեներացվել, այդ կարգի հաշվարկներ էլ են մեզ պետք, որպեսզի հասկանանք ուր ենք գնում: Ծիծաղելի են անգամ պարտքի մասին խոսակցությունները, որովհետև երկիրն էլ զարգանում է։ Բոլորն ասում են՝ պարտք, պարտք, պարտք. պարտքը չվերցրած՝ ո՞նց ես զարգացնելու երկիրը»,- ասաց պատգամավորը:

Սուքիասյանը նաև իր դժգոհությունը հայտնեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին՝ նշելով, որ որոշումների ընդունումը շատ երկար է տևում իրենց մոտ և այն ինստիտուտները, որոնք պետք է որոշակի վիճակագրություն տան, չեն կարողանում տալ:

Leave a comment