Ջուլիաննա Գրիգորյանի կատարումները Ալբերտ Սուքիասյանի 90-ամյակին նվիրված հուշ-երեկոյին (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անցյալ տարվա նոյեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Ալբերտ Սուքիասյանի 90-ամյա հոբելյանինին։

Երեկոյի գլխավոր իրադարձությունը այդ առիթով՝ Խաչատուր Սուքիասյանի նախաձեռնությամբ ստեղծված «Դեպի լույս» պոեմ-կանտատի պրեմիերան էր. երաժշտության հեղինակը երիտասարդ տաղանդավոր կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանն է, իսկ խոսքերինը՝ բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանը։ Հատուկ այդ նպատակով Հայաստան էր հրավիրվել աշխարհահռչակ երգչուհի, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։

Երեկոյի առաջին մասում ներկայացվեց Ալբերտ Սուքիասյանի անցած ուղին, ապա Ջուլիանա Գրիգորյանի կատարմամբ հնչեցին դասական մեծանուն կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններ, ինչպես նաև Առնո Բաբաջանյանի հայտնի «Ճակատագիր» լիրիկական բալլադը։ Երեկոն վարում էր երգչուհի Իվետա Մուկուչյանը։ Այս ամենը ուղեկցվեց նշանավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի գլխավորած Ազգային ակադեմիական երգչախմբի հզոր հնչողությամբ։

Ներկայացնում ենք հատվածներ հոբելյանական երեկոյին Ջուլիանա Գրիգորյանի թե դասական, թե կանտատի կատարումներից։

Տեսանյութն ամբողջությամբ՝ շուտով։

Leave a comment