Թուրքիայի գործարանում պայթյունի գործով 11 մարդ է ձերբակալվել

Բաժանորդագրվել

Պայթյունի հետևանքով 17 բանվոր է զոհվել, ավելի քան 10 մարդ՝ վիրավորվել:

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայիիրավապահ մարմինները 11 մարդու ձերբակալման օրդեր են տվել Իզմիրի HABAŞ մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի գործով: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի արդարադատության փոխնախարար Ջան Թունջային։

Նշված 11 անձանց թվում է HABAŞ-ի տնօրեններիխորհրդի նախագահը:

Նախօրեին Իզմիրիարդյունաբերական ձեռնարկությունում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 17 բանվոր, ավելի քան 10 մարդ՝ վիրավորվել:

Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել կաթսայի փոխարինման ընթացքում, երբ փլուզվել է առաստաղի փականը, և բեկորները լցվել են վառարան՝ առաջացնելով պայթյուն ու հրդեհ:

HABAŞ ընկերությունից նաև հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել վառարաններից մեկի պլանային տեխնիկական սպասարկման ժամանակ:

Leave a comment