Սպասվում է 0-ին մոտ ջերմաստիճան հողի մակերևույթին, -1․․․-4 աստիճան ցուրտ՝ օդում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ: Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ինչպես է Դյումֆրիսը տոնում գոլերը․ ներկայացնում է Մխիթարյանը․ տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես է իր ակումբակից, հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը տոնում գոլը։ «Ինտերը» իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութը՝ մակագրելով․ «Մխիթարյան, ինչպե՞ս է Դյումֆրիսը տոնում գոլը»։ View this post on Instagram A post shared by Inter (@inter)

Վահան Կոստանյանը կմասնակցի Անթալիայում կայանալիք ֆորումին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ապրիլի 17-19-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին հաստատված է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի մասնակցությունը. տեղեկությունն Araratnews-ին փոխանցեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Հիշեցնենք՝ Նազելի Բաղդասարյանն այսօր հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ֆորումին։

Էսկոբարի գետաձիերը վտանգ են դարձել Կոլումբիայի էկոհամակարգերի համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Կոլումբիայի կառավարությունը հայտարարել է 1980-ականներին նարկոբարոն Պաբլո Էսկոբարի կողմից երկրում ներմուծված գետաձիերին ոչնչացնելու ծրագրի մասին։  «Սա անհրաժեշտ միջոց է թվաքանակը կրճատելու համար։ Առանց դրա պոպուլյացիան վերահսկելն անհնար է, և գնահատականների համաձայն՝ մինչև 2030 թվականը մենք կունենանք առնվազն 500 գետաձի, որոնք վնասում են էկոհամակարգերը և տեղական տեսակներին՝ օրինակ մանատիներին և գետային կրիաներին», … Read more

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի և Թրամփի հետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Երեկ ես խոսեցի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա կոչ է արել վերսկսել Իսլամաբադում կասեցված բանակցությունները՝ թյուրըմբռնումները լուծելու և հետագա սրացումներից խուսափելու համար։ «Մասնավորապես, կարևոր է, որ հրադադարը խստորեն պահպանվի բոլորի կողմից և այն տարածվի Լիբանանի վրա։ Նույնքան կարևոր է, … Read more

Սամվել Կարապետյանի պաշտպանի հայտարարությունները հիմնազուրկ են և չփաստարկված․ ՔԿ խոսնակ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում պնդում է կատարել առ այն, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ վարույթի քննության որոշակի փուլում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, ում մակագրված է եղել նշված վարույթը՝ հրաժարական է տվել: Այդ կապակությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քրեական վարույթի նախաքննության … Read more

Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում Կառավարության աջակցությամբ մասնավորի կողմից հիմնվել է խելացի անասնաշենք. վարչապետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում Կառավարության աջակցությամբ մասնավորի կողմից հիմնվել է խելացի անասնաշենք։

Նոր օրենսդրական կարգավորումներ կառուցապատողների գործունեության համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ընկերությունների վարկանիշավորում, թափանցիկության պահանջներ, գնորդների գումարների ետվերադարձի ռիսկերի ապահովագրում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Քննարկմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության կոմիտեի, արդարադատության նախարարության , Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, ինչպես նաև հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Գեղամ Գևորգյանը նշել է, որ … Read more

Զենք-զինամթերքի տեսականին պատկանել է հանգուցյալ պապին. ինչ են գտել Սյունիքի պարեկները 58-ամյա վարորդի մեքենայում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Սյունիքի պարեկները տղամարդու մեքենայում հայտնաբերել են զենք-զինամթերք Ապրիլի 11-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի մարզի պարեկները Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում տեսել են հրազեն, իսկ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։ Քաջարանի բնակիչ 58-ամյա վարորդը ներկայացրել է զենք-զինամթերք, որոնց մեջ կային նաև ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ օդամղիչ հրացան, ակոսափող … Read more