Էսկոբարի գետաձիերը վտանգ են դարձել Կոլումբիայի էկոհամակարգերի համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կոլումբիայի կառավարությունը հայտարարել է 1980-ականներին նարկոբարոն Պաբլո Էսկոբարի կողմից երկրում ներմուծված գետաձիերին ոչնչացնելու ծրագրի մասին։ 

«Սա անհրաժեշտ միջոց է թվաքանակը կրճատելու համար։ Առանց դրա պոպուլյացիան վերահսկելն անհնար է, և գնահատականների համաձայն՝ մինչև 2030 թվականը մենք կունենանք առնվազն 500 գետաձի, որոնք վնասում են էկոհամակարգերը և տեղական տեսակներին՝ օրինակ մանատիներին և գետային կրիաներին», — հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Իրենե Վելեսը։

Նախարարի խոսքով՝ սա պետության պատասխանատվության մասին է՝ կենսաբազմազանության պահպանման հարցում, քանի որ ներմուծված այս տեսակը լուրջ ազդեցություն է ունենում Մագդալենա Մեդիո տարածաշրջանի ջրային էկոհամակարգերի վրա։

«Հենց մեր էկոհամակարգերի նկատմամբ պատասխանատվությունից ելնելով՝ մենք պարտավոր ենք ընդունել նման որոշումներ», — ընդգծել է Վելեսը։

Կոլումբիայի կառավարության ծրագրի համաձայն՝ արդեն այս տարվա երկրորդ կեսին նախատեսվում է ընտրել մոտ 80 կենդանի, որոնք կենթարկվեն էվթանազիայի։

Leave a comment