Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ ես խոսեցի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա կոչ է արել վերսկսել Իսլամաբադում կասեցված բանակցությունները՝ թյուրըմբռնումները լուծելու և հետագա սրացումներից խուսափելու համար։
«Մասնավորապես, կարևոր է, որ հրադադարը խստորեն պահպանվի բոլորի կողմից և այն տարածվի Լիբանանի վրա։ Նույնքան կարևոր է, որ Հորմուզի նեղուցը վերաբացվի անվերապահորեն, առանց սահմանափակումների կամ մաքսատուրքերի, և հնարավորինս շուտ։
Եթե այս պայմանները բավարարվեն, բանակցությունները պետք է անհապաղ վերսկսվեն հիմնական շահագրգիռ կողմերի աջակցությամբ»,- նշել է Մակրոնը։