Իրանն ու Ռուսաստանը սկսել են ռազմածովային զորավարժությունները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Իրանի և Ռուսաստանի միջև մեկնարկել են համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ վաղը Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում տեղի կունենան համատեղ ռազմածովային զորավարժություններ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «այս զորավարժությունները ցույց են տալիս երկու կողմերի ցանկությունը՝ ամրապնդել ծովային համագործակցությունը և պահպանել տարածաշրջանում ծովային առևտրի անվտանգությունը»։