Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է իր թիմին կազմակերպել հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` ըստ Axios-ի։
«Զելենսկին կրկին նշել է, որ տարածքային հարցում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Պուտինի հետ անձնական հանդիպումն է։ Նա ասել է, որ հանձնարարել է իր թիմին կազմակերպել հանդիպում առաջնորդների մակարդակով Ժնևում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ եթե Զելենսկին ցանկանում է անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա պետք է գա Մոսկվա։ Հունվարի 28-ին այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, սակայն Զելենսկին հրաժարվել է մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք։