Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա․ Ուիթքոֆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ժնևում ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ միջնորդությամբ անցկացված բանակցությունների երրորդ փուլի ընթացքում կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքը համաձայնագրի հասնելու ուղղությամբ։

Այս մասին հայտարարել է  ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ Ժնևում կայացած բանակցությունները X ընկերության սոցիալական ցանցերում։

Նա հայտարարել է Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթացի մասին։

«Նախագահ Թրամփի հաջողությունը այս պատերազմի երկու կողմերին մերձեցնելու գործում հանգեցրել է զգալի առաջընթացի։ Եվ մենք հպարտ ենք նրա ղեկավարությամբ աշխատելու՝ այս սարսափելի հակամարտության մեջ սպանությունները դադարեցնելու համար։ Երկու կողմերն էլ համաձայնեցին տեղեկացնել իրենց ղեկավարներին և շարունակել աշխատանքը համաձայնագրի հասնելու ուղղությամբ»,- գրել է Ուիթքոֆը։

Leave a comment