ԱՄՆ-ն կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Միացյալ Նահանգները մեկնարկում է Իրանի դեմ «Տնտեսական վտարանդի» անվանումը ստացած գործողությունը, որի նպատակն է աննախադեպ ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության նկատմամբ:  ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտնել է, որ Վաշինգտոնը կարգելափակի Իրանի կառավարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։  Պատժամիջոցներ կկիրառվեն 60-ից ավելի միջազգային կազմակերպության, ֆիզիկական անձանց և նավերի նկատմամբ: Սքոթ Բեսենթը … Read more

Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը 60 օրով կալանավորել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Մուդրային՝ 20 միլիոն գրիվնա գրավի հնարավորությամբ։ Մեղադրանքի փաստարկների թվում էին Մուդրայի և ժողովրդական պատգամավոր Մաքսիմ Միկիտասի խոսակցությունների ձայնագրությունները՝ պաշտոնատար անձանց և սահմանապահների հետ նրա կապերի մասին, ինչպես նաև դստեր հետ խոսակցությունը արտերկրում բնակվելու վերաբերյալ։ Օգոստոսի 19-ին Ուկրաինայի … Read more

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանային կղզու համագործակցությամբ՝ ՀՀ անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, կբացվի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» խորագրով միջազգային ցուցադրությունը: Ցուցադրությունն առաջին անգամ մեկ հարթակում կհամախմբի Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանների … Read more

Իրանը պատրաստ է ցանկացած համագործակցության իսլամական երկրների և հարևան պետությունների հետ. Փեզեշքիան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ «Իրանի իշխանությունները պատրաստ են հարևան պետությունների հետ փոխգործակցության բոլոր տեսակներին՝ հանուն տարածաշրջանում կայունության վերականգնման»: Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ։ «Իրանը պատրաստ է ցանկացած համագործակցության և փոխգործակցության տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտներում իսլամական երկրների և հարևան պետությունների հետ»,- ասել է … Read more

Թուրքիան հերքել է ազգային փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը ազգային փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների թեմային առնչվող հայտարարություն է տարածել։  «Սոցմեդիայի որոշ հարթակներոմ և լրատվամիջոցներում տարածվող այն հրապարակումները, որոնք տպավորություն են ստեղծում, թե «փոքրամասնությունների դպրոցները հատուկ թիրախավորվում են տարբեր սահմանափակումներով, պարունակում են ապատեղեկատվություն և ուղղված են հասարակական անդորրի ու միասնականության դեմ»։ Ընդգծվել է, որ այս դպրոցների … Read more

Խուզարկություններ՝ «Բարս» անշարժ գույքի գործակալությունում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Վաղ առավոտից իրականացվող գործողությունների շրջանակներում խուզարկություններ են նաև ՝ «Բարս» անշարժ գույքի գործակալությունում: Այս մասին տեղեկությունը «Araratnews»-ին հայտնել են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները Քոչարյաններին պատկանող շինություններում գործողություններ են կատարում:

«Պռեգոմեշ» խանութ-սրահներում ևս խուզարկություններ են

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Այս պահին խուզարկություններ են ընթանում նաև Լևոն Քոչարյանի կնոջը՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» խանութ-սրահներում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ … Read more

Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հակակոռուպցիոն կոմիտեից, Araratnews-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանը և ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են: Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները Քոչարյաններին պատկանող շինություններում գործողություններ են կատարում:

«Տոյոտա»-ի երևանյան գրասենյակը կապարակնքվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Տոյոտա» ընկերության երևանյան գրասենյակը, որը, ըստ լուրերի, պատկանում է Քոչարյան ընտանիքին: Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները Քոչարյաններին պատկանող շինություններում գործողություններ են կատարում: Իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարանում ևս: