IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով

IDBank-ի քարտերը համալրվել են նոր Mastercard World քարտով, որը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը ոչ միայն առօրյա գնումների, այլև ճանապարհորդությունների ընթացքում։ Նոր քարտի կարևոր առավելություններից են՝ 6 անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայությունից 6 անգամ անվճար օգտվելու հնարավորություն, շուրջօրյա կոնսիերժ ծառայություն, 1 ԳԲ ինտերնետ ռոումինգ, 50% զեղչ ճանապարհորդական ապահովագրության համար, … Read more

Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով

Կոնվերս Բանկն ընդլայնում է համագործակցությունը թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ի հետ՝ հայտարարելով գործընկերության նոր փուլի մեկնարկի մասին, որը միտված է հաճախորդների փորձառության բարելավմանը և լոյալության լուծումների զարգացմանը։ Համագործակցության այս փուլը հատկապես կարևոր է Բանկի ռազմավարական զարգացման ներկա փուլում, երբ Կոնվերս Բանկը շարունակաբար զարգացնում է C360 էկոհամակարգը և Converse Mobile հավելվածը՝ հաճախորդներին առաջարկելով առավել անհատականացված և … Read more

Եվրահանձնաժողովը հաստատել է ռուսական նավթից ամբողջությամբ հրաժարվելու ծրագրերը

Եվրահանձնաժողովը վերահաստատել է Եվրամիություն ռուսական էներգակիրների մատակարարումներն ամբողջությամբ դադարեցնելու իր մտադրությունը։ Օրերս Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աննա-Կաիսա Իտկոնենը հայտարարել է, որ ԵՄ-ի նպատակն է ամբողջությամբ դադարեցնել ռուսական էներգակիրների մատակարարումները անդամ երկրներ։ Անդրադառնալով Հունգարիայի և Սլովակիայի կողմից ռուսական հումքի ներմուծմանը՝ նա նշել է, որ Եվրոպան հետևողականորեն շարժվում է իր ռազմավարության իրականացման ուղղությամբ։ «Մեր … Read more

ԱՄՆ կառավարությունը ՏՏ հսկաների հետ համաձայնության է եկել արհեստական բանականության մոդելների ստուգման շուրջ

ԱՄՆ կառավարությունը չի ստուգելու ընկերությունների կողմից մշակվող բաց կոդով արհեստական բանականության (ԱԲ) մոդելները, իսկ «փակ» մոդելների ստուգումն առայժմ իրականացվելու է կամավոր հիմունքներով։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ), այս որոշումները կայացվել են Սպիտակ տանը կայացած հանդիպման արդյունքում, որին մասնակցել են արհեստական բանականության ոլորտում գործող ամերիկյան խոշոր ՏՏ ընկերությունների ղեկավարները։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, … Read more

Ford-ը հրաժարվում է մատչելի մոդելներից՝ փաստացի դուրս գալով ցածր գնային սեգմենտից

Ford-ը փաստացի հեռանում է ցածր գնային սեգմենտից։ Ավտոկոնցեռնն ԱՄՆ-ում հրաժարվել է զանգվածային և բյուջետային ավտոմեքենաների արտադրությունից՝ նախապատվությունը տալով ավելի թանկ և նեղ շուկայի համար նախատեսված մոդելներին։ Ինչպես հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջիմ Ֆարլին, արտադրողը մտադիր է կենտրոնանալ այնպիսի մեքենաների վրա, որոնք գնորդների մոտ առաջացնում են հուզական կապվածություն՝ ձգտելով դառնալ «արտաճանապարհային Porsche»: Այս մասին հաղորդում … Read more

ԱՄՆ-ի արտաքին առևտրի դեֆիցիտը հունիսին նվազել է 5.6%-ով

ԱՄՆ-ի արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը հունիսին նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 5.6%-ով և կազմել 73.3 միլիարդ դոլար: Այս մասին ասվում է երկրի Առևտրի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Մայիսին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել էր 77.6 միլիարդ դոլար, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։ Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում ակնկալում էին, որ դեֆիցիտը կնվազի մինչև 73 միլիարդ … Read more

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառում է ընկերության 4 միլիարդ դոլարի բաժնետոմսեր

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտ է ներկայացրել ընկերության մոտ 15 միլիոն բաժնետոմս վաճառելու համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 4.1 միլիարդ դոլար, հայտնում է CNBC-ն։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հարթակի ուժեղ ֆինանսական արդյունքները բաժնետոմսերի արժեքը հասցրել են ռեկորդային մակարդակի՝ Amazon-ի շուկայական կապիտալիզացիան բարձրացնելով 3 տրիլիոն դոլարից ավելի։ Վաճառքն իրականացվում է 2025 … Read more

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ

ՀՀ ՊԵԿ-ը ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. օգտոստոսի 4-ը

Նավթի թանկացումը կարող է ոսկու գինը հասցնել մինչև 5000 դոլարի

Երեքշաբթի օրը ոսկու գինը փոքր-ինչ աճել է, քանի որ ներդրողները գնահատում էին ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր բանակցությունների, ինչպես նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների հետագա քաղաքականության վերաբերյալ հակասական ազդակները։ Մերձավոր Արևելքում հակամարտությունը հանգեցրել է էներգակիրների գների աճին և ուժեղացրել գնաճային մտահոգությունները, ինչը, Reuters-ի գնահատմամբ, կարող է դրդել կենտրոնական բանկերին բարձրացնել տոկոսադրույքները։ Թեև ոսկին համարվում … Read more

Դոնալդ Թրամփը գնահատել է ԱՄՆ նավթային ընկերությունների եկամուտները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նավթային կորպորացիաներին գերշահույթ ստանալու համար։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան նավթային ընկերությունների եկամուտները չափազանց բարձր են։ Նա կոչ է արել բիզնեսին նվազեցնել վառելիքի գները՝ դժգոհություն հայտնելով շուկայում ստեղծված իրավիճակից։ «Երբ մենք ավարտենք Իրանի հետ կապված հարցերը, կտեսնեք, թե ինչպես են նավթի գները կտրուկ ընկնելու։ … Read more