Անգլիայի բանկը հիմնական տոկոսադրույքը պահպանել է 3.75% մակարդակում

Անգլիայի բանկը սպասվածի համաձայն հիմնական տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 3.75% մակարդակում։ Որոշումը համընկել է տնտեսագետների մեծամասնության կանխատեսումների հետ․ Դրամավարկային քաղաքականության կոմիտեի ինը անդամներից վեցը կողմ են քվեարկել տոկոսադրույքի պահպանմանը, իսկ երեքը՝ այն 25 բազիսային կետով բարձրացնելուն։ Կենտրոնական բանկը նշել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով նավթի և էներգակիրների գները շարունակում են մնալ բարձր … Read more

ԱՄՆ-ի ՏՏ հսկաները 1.1 տրիլիոն դոլար են ներդրել արհեստական բանականության զարգացման մեջ

ԱՄՆ-ի չորս առաջատար տեխնոլոգիական կորպորացիաները 2023 թվականից ի վեր ընդհանուր առմամբ 1.1 տրիլիոն դոլար են ներդրել արհեստական բանականության զարգացման մեջ։ Այս տվյալները հրապարակվել են ընկերությունների հաշվետվություններում, որոնց հղում է անում Financial Times-ը։ Խոսքը վերաբերում է Amazon-ին, Microsoft-ին, Google-ին և Meta-ին, որոնք արհեստական բանականության շուրջ սկսված բումից հետո զգալիորեն մեծացրել են իրենց ներդրումները։ Պարբերականը նշում է, … Read more

Կենտրոնական բանկ. Կապիտալի հակացիկլիկ շեմի որոշում

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2026 թվականի հուլիսի 28-ի նիստում  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 2.00%-չափով։ Հակացիկլիկ շեմի սահմանված դրույքաչափը ուժի մեջ է 2027

ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում անսպասելիորեն դանդաղել է՝ հասնելով 1.5%-ի

ԱՄՆ տնտեսությունը երկրորդ եռամսյակում աճել է տարեկան հաշվարկով 1.5%-ով: Այս մասին հայտնել է երկրի Առևտրի նախարարությունը։ Աճի տեմպը դանդաղել է առաջին եռամսյակի համեմատ, երբ այն կազմել էր 2.1%։ Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում նույնպես կանխատեսում էին, որ ապրիլ-հունիս ամիսներին ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կաճի 2.1%-ով։ Սպառողական ծախսերը, որոնց բաժին է ընկնում ԱՄՆ տնտեսության մոտ երկու երրորդը, աճել … Read more

FIFA-ն քննադատության է ենթարկվել 20 մլրդ դոլար արժողությամբ բաժնեմաս վաճառելու ծրագրի համար

FIFA-ի՝ նոր առևտրային կառույց ստեղծելու և դրանում բաժնեմաս վաճառելու վիճահարույց ծրագիրը կտրուկ արձագանքի է արժանացել օրենսդիրների շրջանում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի և եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմնի՝ UEFA-ի կողմից։ Ինչպես գրում է Financial Times-ը, օրերս FIFA-ն հայտարարել է Fifa Forward Enterprise անվանումով նոր ընկերություն ստեղծելու և դրա բաժնետոմսերի շուրջ 20%-ը ներդրողներին վաճառելու մտադրության մասին, … Read more

Եվրագոտու ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում աճել է 0.4%-ով՝ գերազանցելով կանխատեսումները

Եվրագոտու տնտեսությունը երկրորդ եռամսյակում նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 0.4%-ով: Այս մասին ասվում է Եվրոպական միության վիճակագրական ծառայության նախնական տվյալներում։ Տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի աճը կազմել է 1%։ Trading Economics-ի կողմից ներկայացված կոնսենսուս-կանխատեսման համաձայն՝ փորձագետներն ակնկալում էին, որ եվրագոտու ՀՆԱ-ն կաճի ընդամենը 0.2%-ով՝ եռամսյակային, և 0.5%-ով՝ տարեկան արտահայտությամբ։ Առաջին եռամսյակում եվրագոտու տնտեսությունը նախորդ եռամսյակի համեմատ … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 31/07/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 31-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 364.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 367.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 417.00 դրամ (+2.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 424.00 դրամ (+3.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.52 դրամ (+0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.62 դրամ (+0.00 դր.): Կանխիկ … Read more

2026-ի ընթացքում կրիպտոնախագծերը հաքերային հարձակումների հետևանքով կորցրել են ավելի քան 1 միլիարդ դոլար

2026 թվականի առաջին կիսամյակում հաքերային հարձակումների հետևանքով կրիպտոնախագծերի կորուստները կազմել են 1.1 միլիարդ դոլար, իսկ նման միջադեպերի թիվը հասել է ռեկորդային՝ 212-ի։ Այս մասին նշվում է Blockaid ընկերության զեկույցում։ Փորձագետները տարվա առաջին վեց ամիսները բնութագրել են որպես «ամենահաքերային կիսամյակը դիտարկումների ողջ պատմության ընթացքում»՝ նկատի ունենալով միջադեպերի քանակը, ոչ թե գողացված միջոցների ընդհանուր ծավալը։ Զեկույցի համաձայն՝ … Read more

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 31/07/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները հուլիսի 31-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.75%-ով և կազմել 23,579,764.45 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.63%-ով և կազմել 64,314.88 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.25%-ով և կազմել 1,905.46 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.029627045 (-0.37%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է … Read more

Ռուսաստանին բաժին է ընկնում 2026թ.-ի մայիսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 74.2%-ը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2026թ․-ի մայիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 734.5 մլն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 377.7 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 356.8 մլն դոլար։ Ըստ երկրների պատկերը հետևյալն է. 2026թ․-ի մայիսին Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 544․7 մլն դոլար։ … Read more